«Չպետք է ունքը սարքելու փոխարեն աչքն էլ հանել». Չալաբյան
«Հայաստանին անհրաժեշտ է փոխարինել Նիկոլ Փաշինյանին»։
«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն այդ մասին նշել է Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում։
Ըստ Չալաբյանի՝ Նիկոլ Փաշինյանն ապացուցել է, որ իր գործունեությամբ կամ անգործությամբ նպաստում է Ադրբեջանի շահերին, և եթե հայկական բանակը հերոսաբար չկռվեր, անհամաչափ կորուստներ չհասցներ Ադրբեջանին, իրավիճակը ողբերգական կլիներ, Սյունիքը կարող էինք կորցրած լինել։ Ըստ Չալաբյանի` իշխանությունը բերել է նրան, որ Հայաստանը մնացել էր մեն-մենակ, անպատրաստ։
«Չպետք է ունքը սարքելու փոխարեն աչքն էլ հանել»,- նշել է Չալաբյանը և հավելել, թե պետք է իշխանությունը նախ ձևավորել փողոցում՝ հիշեցնելով 90-ականներին Հայաստանում կատարվածը, երբ իշխանությունը նախ ձևավորվեց փողոցում՝ «Ղարաբաղ» կոմիտեի տեսքով, ապա համակարգը քանդվեց, մինչդեռ խորհրդային շատ հանրապետություններում կոմունիստները պահպանեցին իշխանությունը։
Ըստ Չալաբյանի՝ այժմ աշխատում են ձևավորելու այդ կառույցները, ինչը բարդ և աշխատատար գործընթաց է։
«Պետք է ստեղծել այլընտրանքը, ինչը բարդ է. ընդդիմության տարբեր թևերն իրար հետ բավարար չափով չեն համագործակցում, նաև հանրությունն է պառակտված»։
«Խնդիրների շան գլուխը թաղված է այնտեղ՝ որն է լինելու արդյունավետ որոշումը, որը չի բարդացնելու վիճակը»,- նշել է հասարակական-քաղաքական գործիչը։
Նա նկատել է, որ պետք է ոչ միայն էներգիան գեներացնել, այլև լուծում տալ։ Իսկ ժամանակը սահմանափակ է, ըստ Չալաբյանի, Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում։
Արթուր Բաբայան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times