Թշնամու առաջխաղացումը կանգնեցրել են մեր հերոս զինվորները. Ավետիք Չալաբյան
«Անցած պատերազմական գործողություններում թշնամու գերակշիռ ուժերի առաջխաղացումը կանգնեցրել են մեր հերոս զինվորները»,- «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն է արել այս արձանագրումը, նա նշել է, թե բազմաթիվ ուղղություններում արդյունավետ աշխատել են մեր հրետանավորները, որոնք ծանր կորուստներ են պատճառել և հաճախ հետ են շպրտել առաջնագծում ճեղքում իրականացրած և առաջ շարժվող թշնամու հոծ ստորաբաժանումներին։
Ըստ Չալաբյանի՝ շատերը կռվել են գլխի վերևներում ունենալով անիծյալ բայրաքթարները և հարոբները, ամեն պահ գտնվելով վտանգի տակ, շատերն էլ իրենց կյանքով են հատուցել բոլորիս աններելի սխալների և թեթևամտության համար։
Հասարակական-քաղաքական գործչի այս արձանագրման մեջ հատկապես աչք է զարնում աններելի սխալների և թեթևամտության մասին նրա տեսակետը։
44-օրյա պատերազմից հետո թե՛ Չալաբյանը, թե՛ բազմաթիվ այլ ընդդիմադիր գործիչներ արձանագրում էին, թե հարկավոր է օր առաջ ուշքի բերել Հայաստանը, ստեղծել հնարավորություններ՝ կրկին վերազինվելու, նոր ռազմական ագրեսիաների դեպքում թշնամուն ծանր հարված հասցնելու համար։
Գործող իշխանությունները, սակայն, որևէ քայլ չեն արել այդ ուղղությամբ և կրկին 2 տարի անց մնացել են հայ զինվորի անօրինակ սխրանքի հույսին։
Եթե չլիներ հայ զինվորը, այսօր Ադրբեջանը ոչ թե կլիներ Ջերմուկից 7 կմ հեռավորության վրա, ինչպես ասում է Ավետիք Չալաբյանը, այլ վաղուց արդեն գրաված կլիներ Հայաստանի ինքնիշխան տարածքի մի զգալի մասը, չի բացառվում, որ նույնիսկ կարողանային միջանցք բացել և Սյունիքը կտրել Հայաստանից։
Արցախում և Հայաստանում պաշտպանողականության բարձրացման ուղղությամբ բազմաթիվ նախաձեռնություններ արած Ավետիք Չալաբյանի այս արձանագրումներն արժեքավոր են, և գործող իշխանությունները, կամ էլ Հայաստանի ապագա իշխանությունները, որոնք վաղ թե ուշ փոխարինելու են ապիկար և դավաճանական վարչախմբին, պետք է անմիջապես ձեռնամուխ լինեն Հայաստանի պաշտպանողականության բարձրացմանը, տեխնիկական միջոցներ գնելուն կամ ստեղծելուն, որպեսզի արևմտյան և արևելյան սահմաններում գտնվող թշնամիների մտքով անգամ չանցնի հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա։ Իսկ մինչ այդ ստիպված ենք լինելու ամեն անգամ մնալ զինվորի սխրանքի հույսին։
Գոռ Առաքելյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times