«Հայկական ներուժը պետք է օգտագործել ռազմական ոլորտում»․ Չալաբյան
«Այն ներուժը, որը Հայաստանում ձևավորվել է բարձր տեխնոլոգիական ոլորտում, կիրառելի է նաև ռազմական ոլորտում»:
«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն է այդ մասին ասել՝ քննադատելով վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանի պաշտպանությունը կազմակերպելու համար կա զենք-զինամթերք ձեռք բերելու անհրաժեշտ գումար, սակայն դա հնարավոր չի լինում։
Ըստ Չալաբյանի՝ ի վերջո ամբողջ աշխարհում հենց ռազմական ոլորտն է, որ բարձր տեխնոլոգիաների պահանջարկ է ստեղծում:
Հասարակական-քաղաքական գործիչը, ով ահռելի փորձ ունի Հայաստանի և Արցախի պաշտպանունակության բարձրացման գործում, նկատում է, թե մենք արդեն ունենք լուրջ արդյունքներ, որոնք այս ռազմական գործողություններում որոշակիորեն օգտագործվել են:
«Բայց անհասկանալին այն է, որ դրանք օգտագործվել են արտադրող ընկերությունների կողմից, այլ ոչ թե բանակի: Բանակը չի գնում այդ սպառազինությունը, որովհետև համարում է, որ այդ սպառազինությունն իրեն պետք չի: Բանակը պետք է սկսի սեփական ռազմարդյունաբերություն, սպառազինություն արտադրել»,- ընդգծել է Չալաբյանը:
Ի՞նչ պետք է անել՝ ըստ Ավետիք Չալաբյանի:
«Առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ պաշտպանության նախարար, որը հստակ գերակայություն կունենա՝ աշխատելու մեր սեփական ռազմական արդյունաբերության հետ: Պետք է, որպեսզի ՊՆ կազմում մենք ստեղծենք կառույց, որն աշխատում է ռազմարդյունաբերության հետ և ունի դա իրականացնելու հստակ մանդատ: Այդ կառույցը նաև պետք է ունենա բյուջե: Ես պատասխանատու ասում եմ, որ թեթև անօդաչու գրոհային և հետախուզական սարքերի մասով մենք այսօր առաջ ենք, օրինակ, Ռուսաստանից: Դա նշանակում է, որ մեզ պետք չի գնալ, հերթական անգամ ռուսներից սպառազինություն խնդրել: Մերը ունենք, որը մի քանի անգամ ավելի էժան է: Պետք է մերի վրա աշխատենք»,- նշել է Չալաբյանը՝ շատ չակերտներ չբացելով։
Արման Հարությունյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times