Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-ից
Հասարակություն

4․676․836 դրամ՝ 4090 հիմնադրամին. հոկտեմբեր ամսվա «Մի դրամի ուժի» շահառուն Զինվորի տուն վերականգնողական կենտրոնն է

Սեպտեմբեր ամսվա ընթացքում Idram&IDBank հավելվածով, IDBank-ի և Իդրամի տերմինալներով, IDBanking.am առցանց հարթակով կատարվել է 4․676․836 վճարում, հետևաբար «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում հենց այդքան՝ 4․676․836 դրամ կուղղվի սեպտեմբեր ամսվա շահառուին՝ 4090 բարեգործական հիմնադրամին։ 

4090 հիմնադրամն ապահովում է ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակիցների կրթության շարունակական բնույթը՝ նրանց տրամադրելով կրթաթոշակներ ուսումը շարունակելու և իրենց երազանքի մասնագիտությունը ձեռք բերելու համար։ 

«Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառուն «Զինվորի տուն վերականգնողական կենտրոնն» է։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ որոշումը կայացրել են՝ հասկանալով, որ ներկայում ամենակարևորը մեր սահմանների պաշտպանների առողջության վերականգնումն է։ «Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի շահառուները պետք է մշտապես մեր հասարակության ուշադրության կենտրոնում և հոգածության ներքո լինեն։ Նրանց առողջության վերականգնումը, կյանքի որակի բարելավումը մեր կողմից նվազագույնն է, ինչ կարող ենք անել իրենց առողջությունը չխնայած մարդկանց համար», - ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

«Սա Իդրամի և IDBank-ի հետ «Զինվորի տան» երկրորդ գործակցություն է: 2021 թվականին «Մի դրամի ուժը» ծրագրի շրջանակում «Զինվորի տուն վերականգնողական կենտրոնին» նվիրաբերվել է շուրջ 7 միլիոն ՀՀ դրամ, որի միջոցով մենք ձեռք ենք բերել բժշկական սարքավորումներ, գործիքներ, ինչպես նաև խնամքի պարագաներ ու դեղորայք, իրականացրել ենք ֆինանսական աջակցության ծրագրեր մեր շահառուների համար: Այս անգամ ևս նվիրաբերված գումարը կուղղվի զինհաշմանդամների համար իրականացվող ծրագրերին՝ նպաստելով նրանց առողջության վերականգնմանն ու սոցիալական խնդիրների լուծմանը»,- ասել է Վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը։

Հիշեցնենք, որ մեզնից յուրաքանչյուրը կարող է նպաստել, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառուներին ավելի մեծ գումար տրամադրվի՝ ընդամենը բոլոր վճարումները կատարելով Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամով կամ ընկերությունների տերմինալներով։

Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարումներ կատարել շուրջ 12․500 կետում, 900 առցանց խանութներում, ինչպես նաև համակարգում առկա 400+ ծառայությունների դիմաց։ Գործընկերների ցանկին ծանոթանալ կարելի է այստեղ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ