ANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերով
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ուշագրավ բացահայտման մասին է հայտնել՝ նշելով, որ հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ է սկսվել՝ ազգությամբ հայերի, այդ թվում՝ ՀՀ ԱԺ պատգամավորի ներգրավմամբ։ Լոնդոնում տեղակայված «Apollo Strategic Communications»-ը 2026թ. մարտի 2-ին ամերիկյան ԶԼՄ-ների խմբագիրներին առաջարկել է «ոչ հրապարակային քննարկումներ»՝ նպատակ ունենալով արատավորել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին և վարկաբեկել դրա գործունեությունը։ Այդ նամակը հայտնվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի մոտ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Apollo Strategic Communications»-ի մայր ընկերությանը՝ «RSK Group»-ին է պատկանում «Azerbaijan Environment and Technology Centre Ltd» դուստր ընկերությունը, որը լայնածավալ ծրագրեր է իրականացնում Ադրբեջանում։
«Ցավալին այն է, որ ադրբեջանական ուղղորդմամբ այս արշավին են միացել նաև ազգությամբ հայեր՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, պատմաբան Նժդեհ Հովսեփյանը, «Քարնեգի» հիմնադրամի այցելու-գիտաշխատող Կարո Փայլանը»,- նշել են ANCA-ից։ Ավելի ուշ X-ի իր միկրոբլոգում Կարո Փայլանը հրաժարվել է այդ արշավին մասնակցելուց։
Պատմաբան Նժդեհ Հովսեփյանն էլ կտրականապես հերքում է իրեն հասցեագրված մեղադրանքները. «Տեղեկացնում եմ, որ ես չեմ ճանաչում հաղորդագրության մեջ հիշատակվող կազմակերպություններից որևէ մեկին կամ դրանց աշխատակիցներին և երբևէ որևէ մեկի հետ՝ հայ թե օտարազգի, չեմ ունեցել Հայ դատի մասին որևէ քննարկում, որը կարող է թեկուզ թեթևակի նմանվել նրան, ինչ գրված է «բացահայտման» մեջ»։ Իր հերթին գրել է Մարիա Կարապետյանը։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին չհավատալու հիմքեր չկան. այդ կառույցը տասնամյակներով պայքարում է Հայկական հարցի համար և ունի բավական մեծ հեղինակություն։ Չենք ցանկանում խախտել նաև «մեղադրվողների» անմեղության կանխավարկածը։
Բայց այս տեղեկությունը չափազանց լուրջ է՝ այն անուշադրության մատնելու համար։ Հարկավոր են հստակ ապացույցներ և տվյալներ, քանի որ տեղեկությունն ազգային անվտանգության լուրջ սպառնալիք է ներկայացնում։
Սոնա Գալստյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան