Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Ալբանիայում որոշել են տնտեսել տաք ջրի վրա՝ արևային վահանակների միջոցով

Ալբանիայում որոշել են տնտեսել տաք ջրի վրա՝ արևային վահանակների միջոցով։ Ալբանիայի էներգետիկայի նախարարությունը նոր նախաձեռնություն է սկսել։ Շարքային քաղաքացիների բնակարանների և տների համար արևային վահանակներ են արտադրելու և տեղադրելու, իսկ կառավարությունն իր վրա է վերցնելու ծախսերի 70 տոկոսը։

Ընդհանուր առմամբ որոշվել է առաջին փուլում 2000 ընտանիքների համար արևային վահանակներ տեղադրել, սակայն հետագայում զգալի ավելացնել այդ արևային վահանակները՝ ավելի ու ավելի շատ կրճատելով կառավարության ծախսերը։

Ընդհանուր առմամբ երկրում էլեկտրաէներգիայի սպառման 20 տոկոսը տնային տնտեսություններում ծախսվում է ջուր տաքացնելու վրա, և այժմ կառավարության այս նախաձեռնությունը կօգնի ոչ միայն զգալի նվազեցնել էլեկտրականության ծախսերը, այլ նաև կնպաստի կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին։ Ալբանիայի կառավարությունը հայտարարել է, որ արևային վահանակներ տեղադրելու որոշումը ռազմավարական նշանակություն ունի երկրի համար։

Եվրոպայի ամենաաղքատ պետություններից մեկը, որտեղ ստիպված են ավելի ու ավելի շատ տնտեսումներ իրականացնել, գիտակցում է արևային էներգիայի օգտագործման անհրաժեշտությունը և ամեն ինչ անում դրանց արտադրությունը հենց տեղում իրականացնելու համար։ Կառավարության փոխանցմամբ՝ երկրում մի քանի տասնյակ ընկերություններ են ստեղծվել վերջին երկու-երեք տարիներին, որոնք զբաղվում են թե՛ արևային վահանակների արտադրությամբ և թե՛ դրանց տեղադրման ու շահագործման աշխատանքներով։

Հայաստանի Հանրապետությունը այս հարցում զիջում է ոչ միայն եվրոպական առաջատար պետություններին, այլ նույնիսկ Եվրոպայի ամենաաղքատ պետություններից մեկին՝ Ալբանիային։

Հայաստանում արևային վահանակներ արտադրող ընկերությունը միայն մեկն է՝ «Սոլարոնը», այլ ընկերություններ առայժմ նույնիսկ հեռանկարում գոյություն չունեն, մինչդեռ մեր կառավարությունը ինքը պետք է շահագրգռված լիներ վաղուց արդեն Հայաստանում արևային էներգիայի արտադրության ոլորտին նոր թափ հաղորդելու համար։

 

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք`  87-57, (010) 44-00-55
էլ. փոստ`  [email protected]