Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-ից
Հասարակություն

Արևային էներգիան թույլ կտա զսպել գլոբալ տաքացումը

Էներգիայի ոչ թանկ , ժամանակակից և վերականգնվող աղբյուրների մատչելիությունը ոչ միայն կբարձրացնի էներգետիկ անվտանգությունը աշխարհում, այլ նաև թույլ կտա զսպել գլոբալ տաքացումը։

Այդ մասին ասվում է օթերևութաբանության համաշխարհային կազմակերպության նոր զեկույցում, դրա հեղինակները կարծում են, թե բնության ամենաբացասական հետևանքները կանխելու համար հարկավոր է հնարավորինս խուսափել արդյունահանվող էներգառեսուրսներով էլեկտրաէներգիա ստանալու ծրագրերից և անցնել արևային և այլ վերականգնվող էներգիայի օգտագործմանը։

Համաշխարհային կազմակերպությունը նշում է, թե հաջորդ 8 տարիների ընթացքում արևային էներգիայի արդյունահանումը անհրաժեշտ է կրկնապատկել՝ համաշխարհային մաշտաբով խնդիրներից խուսափելու համար։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Պետերի Թաալասը հիշեցրել է. «Մինչև 2050 թվականը արտանետումների զրոյական մակարդակի հասնելու գերտերությունների հավակնոտ ծրագրի մասին, սակայն մենք կհասնենք դրան միայն այն դեպքում, եթե հաջորդող տարիներին կարողանանք ավելացնել վերականգնվող էլեկտրաէներգիայի կայանների թիվը, միայն այդ դեպքում մեր մոլորակը չի բախվի լրջագույն խնդիրների»,- ասել է պաշտոնյան։

Այդ կապակցությամբ նա կոչ է արել հատկապես օգտագործել աֆրիկյան երկրների պոտենցիալը, որոնք կարող են դառնալ ամենախոշոր խաղացողները էներգետիկ շուկայում։ Աֆրիկայում են կենտրոնացված աշխարհի արևային ռեսուրսների 60 տոկոսը, մինչդեռ նրան բաժին է հասնում ֆոտո էլեկտրական հզորությունների ընդամենը 1 տոկոսը, ինչը բնականաբար նոնսենս է, սակայն կախված է նաև ռեսուրսների հետ։ Աֆրիկյան հետամնաց, կամ զարգացող պետությունները չունեն այն ռեսուրսները, որ ունեն համաշխարհային և հզոր տնտեսությամբ գերտերությունները։

Մինչդեռ, ըստ կազմակերպության, հարկավոր է զարգացնել Աֆրիկայում արևային էներգիայի արտադրությունը։ Իհարկե, Հայաստանը ոչ արևի, ոչ էլ տարածքների առումով չի կարող համեմատվել աֆրիկյան երկրների հետ, սակայն կարող է առնվազն լիուլի բավարարել սեփական կարիքները արևային վահանակների տեղադրման, արևային էներգիայի արդյունահանման և օգտագործման առումով։

Իհարկե սա շատ ավելի հավակնոտ ծրագիր է, քան ամբողջ Աֆրիկայի էլեկտրաֆիկացումը։ Մի երկիր, որտեղ կա արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն՝ «Սոլարոնը», դեռ վա ղ է խոսել արևային էներգիայի ամբողջական օգտագործման մասին։

Անի Մսրյան