Երկուսուկես տարվա դադարից հետո վերականգնվել է Երևան - Թել Ավիվ չվերթը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
COVID-19 համավարակից հետո մոտ 2,5 տարի Հայաստանում ընդհանրապես չէր գործում որևէ ուղիղ չվերթ դեպի Իսրայել: Եվ ահա, մեր ունեցած տեղեկություններով, այս տարվա նոյեմբերի 1-ից Հայաստանի քաղաքացիները երկարատև դադարից հետո կրկին հնարավորություն կունենան ճանապարհորդել Երևան - Թել Ավիվ և հակառակ ուղղությամբ իրականացվող ուղիղ չվերթներով:
Դա հնարավոր է դարձել Հայաստանոււմ գործող «Ախթամար տուր» տուրիստական ընկերությանն և «Israir» իսրայելական ավիաընկերության համագործակցության շնորհիվ:Տեղեկությունը «Փաստի» հետ զրույցում հաստատեց «Ախթամար տուր» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Հակոբյանը՝ հավելելով, որ չվերթներն իրականացվելու են շաբաթական մեկ անգամ՝ երեքշաբթի օրերին: Հակոբյանը նաև նշեց, որ եթե պահանջարկը մեծ լինի, չվերթների հաճախակիությունը նույնպես կավելանա:
Ի դեպ, Երևան- Թել Ավիվ և հակառակ ուղղությամբ ուղիղ չվերթի ավիատոմսերը քաղաքացիները կարող են ձեռք բերել ոչ միայն «Ախթամար տուր» և «Israir» ընկերությունների պաշտոնական կայքերում, այլ նաև ավիատոմսերի ամրագրումների համար նախատեսված բոլոր առցանց համակարգերոււմ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին