Ինչու է հենց ԱԱԾ֊ն զբաղվում դատավորի եւ փաստաբանի գործով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ինչու հենց Ազգային անվտանգության ծառայությունը, այլ ոչ թե Հակակոռուպցիոն կոմիտեն որոշեց քննել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործը: Խնդիրն այն է, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը նախկինում եղել է ՀՔԾ-ի, այսինքն՝ ներկայիս Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ: Եվ, ահա, համակարգում այն տեսակետն է հնչել, թե կարող է շահերի բախում լինել, ուստի պետք է, որ Արուսյակ Ալեքսանյանի եւ Էրիկ Ալեքսանյանի գործը քննի ԱԱԾ-ն:
Մեկ այլ հանգամանք եւս. օրերս իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաեւ ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանի դատավոր դուստրը` Անի Հարությունյանը: Իրավապահ համակարգը միայն նրանցով չէ զբաղված, եւ հարցաքննվում են նաեւ գրասենյակների աշխատողները, փոխկապակցված անձինք, իսկ Արուսյակ Ալեքսանյանի օգնականին անգամ ձերբակալել են: Հավելենք, որ Ալեքսանյանն այն դատավորն է, որը քաղաքական հրահանգի արդյունքում մեղադրյալի աթոռին հայտնված տարբեր անձանց մասով տալիս էր կալանքի որոշումներ: Ալեքսանյանը Մամիկոն Ասլանյանին, Ավետիք Չալաբյանին կալանքի տարած, այս գործերով հայտնի դատավորն է»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times