Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Քաղաքականություն

Ադրբեջանն ինտենսիվ օգտագործում է իր զինված մահակը ստիպելով հնարավորինս արագ պայմանագիր ստորագրել․ Բենիամին Պողոսյան

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին,  մեկնարկեց «Արարատյան Ալյանս»  մտքի կենտրոնի համաժողով-քննարկումները, որոնք  միտված են Հայաստանի և Արցախի զարգացման ազգային օրակարգի ձևավորմանը։ 

«Ինչ իրավիճակ մենք ունեինք 2020 թվականի նորյեմբերի 10-ի հայտարարության ստորագրումից հետո։ Առաջին՝ փաստացի տեղի ունեցավ ԱՄՆ-ի և ֆրանսիայի դուրսմղումը թե բանակցային գործընթացի, թե հակամարտության գործընթացից։ Հասկանալի էր, որ նրանք երկուսն էլ մասնակից չէին ոչ նոյեմբերի 10-ի հայտարարության մշակմանը, ոչ էլ ընտրման աշխատանքներին և ձևավորվեց ընկալում, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները երկար ժամանակ կհայտնվեն Ռուսական մենաշնորհի ներքո»,- այս մասին այսօրվա քննարմանն ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։ Ըստ քաղաքագետի փաստացի, մենք հայտվում ենք մի իրավիճակում,  երբ Արցախը դառնում է Մերձդնեստր կամ երկրորդ Հարավային Օսիա։ 

«Վերջին 7 ամիսների ընթացքում Ռուսաստանի ուշադրությունը և ռեսուսների մեծամասնությունն ուղղված է  Ուկրաինային, ինչն ավտոմատ նշանակում է այդ տարածաշրջանում ռուսական ներկայության հարաբերական նվազում, այդ թվում Հարավային Կովկասում։ Փաստացի, Ռուսաստանը պատերազմում է մոտ 50 պետության դեմ, ինչը պահանջում է ռեսուրսների գերլարում և այդ պայքարի ավարտը ոչ ոք չի կարող երաշխավորել։ Մեր տարածաշրջանում, Թուրքիայի և Ադրբեջանի մոտ սկսեց ձևավորվել ընկալում , որ փաստորեն, եթե Ռուսական զորքերն էլ այդքան ուժեղ չեն, ապա հարավային Կովկասում կարող են իրենք ակտիվ լինել։ Հիմա, արդեն Միացյալ նախանգների խնդիրն է ակտիվորեն հետ վերադառնալ մեր տարածաշրջան և դա դիտարկում է ընդհանրապես բոլոր ուղիներով Ռուսաստանի թուլացման , Ռուսաստանի դեմ տոտալ պատերազմի համատեքստում։ Դրանով պայմանավորված ինտենսիվ ակտիվացել են Արևմտյան կոմպոնենտը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, որի  սկզբում դրոշակակիր դարձավ ԵՄ-ն»,-  հավելեց քաղաքագետ Պողոսյանը։

Նրա դիտարկմամբ՝ լայնածավալ նոր պատերազմն ավարտվելու է ոչ ի օգուտ Հայաստանի։ 

«Ադրբեջանը եռակողմ հայտարարությամբ չի բավարարվելու և պետք է պայմանագիր, որը վավերացվելու է խորհրդարաններում, կարժանանա սահմանադրական դատարանների հավանությանը և կլինի միջազգային իրավունքի տեսակետից անթերի փաստաթուղթ, որը  հետագայում վիճարկելը կլինի բավականին բարդ։ Ուստի, Ադրբեջանն ինտենսիվ օգտագործում է իր զինված մահակը ստիպելով  հնարավորինս արագ  պայմանագիր ստորագրել և իմ գնահատմամբ սեպտեմբերի 13-14-ի էսկալացիան հերթական մահակով հարվածն էր»,- ավելացրեց քաղաքագետը։