Հերիք է աննամուսի պես ապրենք, կողք կողքի կանգնանք փրկենք երկրի վիճակը․ Մանվել Եղիազարյան
«Ես պատմաբան չեն, բայց լավ ուսումնասիրել եմ պատմությունը։ 1915 թվականին հայերը լռեցին և «ոչխարների պես մեզ մորթեցին»։Ինչն էր պատճառը։ 200հազար հայ կռվում էր Ռուսաստանի համար։ Եթե 400 հազար հայ կողք կողքի կանգներ Եղեռն չէր լինի։ Պատերազմը, դա քաղաքականության շարունակությունն է, այլ միջոցներով։ Այսօր մեզ պետք է կարգի հրավիրել և ասել այ եղբայր գողացել , թալանել ես, շան որդի ես եղել դու պետք է մեր կողքին կանգնես, որ փրկենք վիճակը։ Հերիք է աննամուսի պես ապրենք»,- այս մասին «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի համաժողով-քննարկմանն ասաց «Արաբո» կամավորական ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։
Նա հավելեց․ «Այսօր ինձ համար ամենաճիշտը մեռնելն է, այստեղից դուրս գամ ինձ գնդակահարեն։ Մենք ետ պոտենցիալն ունենք, մենք հարյուր հազարանոց բանակ հիմա կարող էինք սարքել և ո՞վ կարող էր մեզ խաղացներ՝ ոչ մեկ։Փալասի պես ընկել ենք ոտքերի տակ և ով ոնց ուզում տանում է այսու այն կողմ, հետո մեղադրում ենք բոլորին։ Ռուսաստանն ինչո՞ւ պետք է Հայաստանի համար կռվի։ Կարծում եմ՝ այս իրավիճակը Ռուսաստանը այսպես չի թողնելու , ուղղակի նրա գլուխը խառն է Ուկրաինայում ։ Պետք է կողք կողքի կանգնել և վախկոտ քաղաքականությունը մերժել, ասել եղբայր ուզում ես գնալ ադրբեջանցիների հետ ապրել, գնա ապրի, մեզանից ի՞նչ ես ուզում , սա ամբողջ աշխարհի հայերի հայրենիքն է մեզանից ի՞նչ ես ուզում, դրա համար ձեզ ասում եմ , բռնեք այդ գիծը մենք էլ կհամալրենք և կգնանք մինչև վերջ։ Արաբոյի լոզունգը մինչև հիմա, որ մենք պահում ենք ասեմ իմանաք․ «Կյանքից մահը մեկ վարկյան է բաժանում, այդ վայրկյանի համար պետք չի երկընչել»։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 20-ին, մեկնարկեց «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի համաժողով-քննարկումները, որոնք միտված են Հայաստանի և Արցախի զարգացման ազգային օրակարգի ձևավորմանը։




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի