Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-ից
Հասարակություն

Կրթության ոլորտի բազմամյա նվիրյալները՝ կեղծ «բարեփոխիչների» թիրախում

Հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետի տեղակալ նշանակված մանկապարտեզի նախկին վարիչ Քրիստինա Վարդանյանը նշանակումից օրեր անց ազատվել էր աշխատանքից` իր դիմումի համաձայն:  Վարդանյանի հեռանալու պատճառ է հանդիսացել իր դեմ կազմակերպված արշավը, որի նախաձեռնողը մասնակցային դպրոցի տնօրեն Վահրամ Սողոմոնյանն էր: Ահա իր՝ Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը:

Գաղտնիք չէ, որ Վահրամ Սողոմոնյանն ակտիվ համագործակցում է մի շարք միջազգային գրանտային կազմակերպությունների հետ, բացի այդ, նա նաև հանդիսանում է քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանի մտերիմը: Չի կարելի բացառել, որ այդ հիմնադրամների հետ առնչվող կազմակերպության ղեկավարի՝ Սողոմոնյանի արշավը որոշակի առումով արտահայտում է նաև հանրակրթության վարչության պետի ներքին վախերը, քանի որ վերջինս գուցե ուներ որոշակի մտավախություններ, որ առավել պրոֆեսիոնալ տեղակալի ֆոնին իր հետագա գործունեության հեռանկարները փոքր-ինչ մշուշոտ կդառնան:

Միևնույն ժամանակ Սողոմոնյանը մոռանում է հանուն իր կողմից այդքան ջատագովված օբյեկտիվության նշել, որ Քրիստինե Վարդանյանը, լինելով բարձրաստիճան պաշտոնյայի կին, այնուհանդերձ երկար տարիներ աշխատել է հանրակրթության ոլորտում և իր փորձով ու գիտելիքներով միանշանակ համապատասխանում էր այդ պաշտոնինԻնչ վերաբերվում է Վարդանյանի ամուսնուն, ապա վերջինս իր ոլորտում հայտնի է որպես պրոֆեսիոնալ և սկզբունքային պաշտոնյա: Ի դեպ, հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանի ամուսինը նույնպես բարձրաստիճան պաշտոնյա է՝ ՊՆ-ում, սակայն այս հանգամանքի վրա «օբյեկտիվ» Սողոմոնյանը, չգիտես ինչու, ուշադրություն չի հրավիրում:

Քրիստինե Վարդանյանի որոշումը սոցիալական ցանցերի օգտատերերը մեծ ափսոսանքով և վրդովմունքով են ընդունել, արձագանքներից մի քանիսը ներկայացնենք ստորև.

 

 


Իր հերթին ավելորդ չէ նշել, որ Սողոմոնյանը մշտապես է խառնվում հանրակրթության ոլորտի գործերին:  Հեղափոխությունից հետո ԶԼՄ-ին ահազանգած դպրոցների աշխատակիցները պնդում էին, որ միջազգային հիմնադրամների հետ ուղղակիորեն կապ ունեցող անձինք ոլորտում լծվել են ոչ թե դրական փոփոխություններ իրականացնելու, այլ դպրոցների համբավը սևացնելու և «հին» տնօրեններից ազատվելու գործին: Այդ անձանց թվում էր նաև Վահրամ Սողոմոնյանը: Թեև իր քայլերի իրական մոտիվացիաների վերաբերյալ հարցերը պետք է ուղղել իրեն՝ Սողոմոնյանին, այնուամենայնիվ կարելի է նաև որոշակի եզրակացություններ անել, թե ինչու է նա այդքան ժրաջանորեն առաջ քաշում հանրակրթության ոլորտի «բարեփոխումների» իր ծրագրերը՝ երևան բերելով օրակարգեր, որոնց արդյունավետությունը ոլորտի մասնագետների մոտ բազմաթիվ հարցեր է առաջացնում...