Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-ից
Հասարակություն

Ամեն երկրի մասնագիտական կրթությունը նրա տնտեսության, քաղաքականության, քաղաքակրթության հիմքն է․ Հրաչյա Հակոբջանյան

«Ամեն երկրի մասնագիտական կրթությունը նրա տնտեսության, քաղաքականության, քաղաքակրթության հիմքն է, ուստի կրթության համակարգն ու կառուցվածքն առավելապես կախված է այն բանից, թե որքանով է այն պետության և հասարակության ուշադրության կենտրոնում։ Երկրի մասնագիտական կրթության մակարդակն իր հերթին մեծապես կախված է հանրակրթությունից։ Մեր կրթության կազմակերպիչներն իրենց երեսը դարձրեցին դեպի Եվրոպա, որը Եվրամիության կազմավորման դժվարի ժամանակերն էր ապրում։ Կրթությունը միշտ ունեցել է մեկ սկզբունքային հակասություն, որը գալիս է դեռ Կոմենսկու ժամանակներից դա ուսուցման խմբակային եղանակի և ստուգման ու գնահատման անլուծելի հակասությունն է, մեր օրերում դրան ավելացավ ուսուցումը վճարովի դարձնելու  հանգամանքը, որի հետևանքով այն վերածվեց բիզնեսի։ Ահա մեր օրերի կրթության որակը խանգարող ամենաիրական հանգամանքը»,- այս մասին «Արարատյան Ալյանս»  մտքի կենտրոնի համաժողով-քննարկման ժամանակ ասաց  Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Հակոբջանյանը, նշելով, որ վերջին տասնամյակում մշակութաբանական առարկաների դպրոցական նոր ծրագրերում տեղ են գտնում բացթողումներ աղավաղումներ,տերմինաբանական աղճատումներ, որոնք ուղղված են հայ ժողովրդի արժենային համակարգի  դեմ։

«Հայ եկեղեցու դասագրքերը, որոնք մտցվել էին դպրոց արդեն վեր էին ածվել հայ ժողովրդի հոգևոր  ստրկացման դասընթացին, դրա համար հատուկ քննարկումներ են տեղի ունեցել։ Մեր համոզումով Հայաստանի հանրակրթությունը պատրավոր է կերտել մարդկային և ազգային վեհ արժեքներով, արժանիքներով, ու առաքելություններով նոր սերունդ իսկ կրությունը ազգային բարձր գիտակցությամբ օժտված կյանքի զանազան ոլորտների լավագույն մասնագետներ պատրաստելու դարբնոց։ Լավ մասնագետ, լավ մարդ , լավ հայ, ահա այն եռամիսանությունը, որի կերտումը պետք է լինի ՀՀ կրտության գիտության գեր նպատակը»,- հավելեց Հակոբջանյանը։

 «Մենք գիտենք՝ մշակույթը շատ կարևոր է իսկ նրա բացակայությունը կործանարար։ Մենք պետք է որոշենք ազգային պետության համար ինչ է մշակույթը։ Բայց, ինչպես դա պետք է լինի և ինչպես դա չպետք է չվերանա։ Այդ օրինակը հստակ ձևակերպված է՝ մշակույթը բռնություն է, այն պարտադրվում է։ Բռնությունն այն չէ, որ պետությունը պետական մեքենան իր  «վայրենիններին ֆաս տա» ժողովրդի վրա ասի ծեծեք, ջարդեք։ Խոսքը ճիշտ ուղղություն տալու մասին է։ Ամենակարևորն ազգային մշակույթի տեսանկյունից այն է, թե ինչ արժեքային համակարգ ես դու կրում», ավելացրեց հայագետ Արմեն Դավթյանը։
Нет описания.