Հայաստանն ամենաշատն է շահել ԵԱՏՄ-ից, քան մնացած 4 երկրները. զրույց Թաթուլ Մանասերյանի հետ
Այսօր Երևանում անցկացվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով (երեկ էլ՝ նեղ կազմով) նիստը: Ո՞րն է եղել գլխավոր և կարևոր արդյունքը:
«Հորիզոնի» տաղավարում հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը հյուրընկալել է նիստին քաջատեղյակ, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանին, զրուցել տնտեսական ամենատարբեր թեմաների շուրջ:
«Իսկապես կարևոր քննարկում է եղել, և բարձրացվել են կենսական կարևորության հարցեր: Գրանցվել է ապրանքաշրջանառության գծով ՀՀ և ԵԱՏՄ այլ երկրների հետ ծավալների աճ, շոշափելի աճ: Արդեն 8-րդ տարին կլրանա (խմբ. Հայաստանը՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու) շուտով: Առանց չափազանցության և ավելորդ գունազարդումների` Հայաստանը ամենաշատն է շահել այս կառույցին անդամակցությունից, քան մնացած չորս երկրները՝ տոկոսային հարաբերակցությամբ, և՛ արտահանման առումով՝ դեպի միության անդամ մյուս երկրներ, և՛ ներդրումների մասով, և՛ բազմաթիվ այլ այսպիսի հանգամանքների բերումով:
Իսկ ինչ վերաբերում է հենց այս տարվան՝ 2022թ.-ին, ապա մի քանի երկրից Հայաստան ժամանակավոր բնակության եկած քաղաքացիների թիվը 250.000-ից անցնում է, բնականաբար, ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում: Դա բավական լուրջ ազդեցություն է թողել Հայաստանի տնտեսության վրա, անգամ այդ դեպքերը «անհետևանք» չեն մնում՝ դրական առումով:
Նիստի ընթացքում նաև գյուղատնտեսական կոոպերացիային է անդրադարձ եղել, իհարկե, նաև միասնական էներգետիկ շուկայի ձևավորմանը, մասնավորապես՝ գազի, նավթի և դրանց գների համաձայնեցմամբ, որը վերաբերում է ոչ միայն ՀՀ-ին, այլ նաև մյուս անդամ երկրներին:
Իհարկե, սա նորություն չէ. 2 տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած գագաթնաժողովում արդեն իսկ բարձրացվել էին այս հարցերը: Մինչև 2025թ.-ն էլ նախատեսվում է միասնական շուկա ձևավորել:
Սա շատ լուրջ գործոն է՝ անդամ երկրներից յուրաքանչյուրի ազգային տնտեսությունը զարգացնելու, հատկապես Հայաստանի Հանրապետության համար, մյուս կողմից՝ մի քանի 100 մլն դոլարի հասնող, առայժմ դոլարով է հաշվվում, բայց, կարծում եմ, ռուբլով հաշվարկ կգնա, այդ գումարները ներդրվելու են գյուղատնտեսական կոոպերացիան, արտադրական կոոպերացիան, արդյունաբերությունը զարգացնելու համար:
Հայաստանին սա օդ ու ջրի նման անհրաժեշտ է»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին