Հայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց
Մարտի 11-ին Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցով Միջինքն է: Սա այն օրն է, որը բաժանում է 48-օրյա ապաշխարության ուղին երկու կեսի:
Բայց մինչ մենք ապրում ենք հոգևոր կանոններով, մեր գլխավերևում խտանում են ամպերը:
44-օրյա պատերազմից հետո Բաքուն պայման է դրել՝ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, իբրև թե նախաբանի պատճառով, որտեղ կան «տարածքային պահանջներ»:
Եթե այս պահանջը կատարվում է, այստեղ չկա ընտրություն և այլընտրանք, այլ կա Հայաստանի ինքնիշխանության ծիսական զոհաբերություն օտար շահերի զոհասեղանին:
Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» դարձնել հնարավոր է միայն հետևողականորեն խզելով բոլոր կապերը Եկեղեցու հետ՝ քողարկվելով «եվրոպական արժեքների» և «բարեփոխումների անհրաժեշտության» թեզերի ներքո: ՀԱԵ-ին իր հատուկ կարգավիճակից զրկելը հավասարազոր է ինքնությունից հրաժարումին, պատմությունն ուրանալուն:
Ադրբեջանը ոչ միայն պահանջում է նվաստացուցիչ զիջումներ, այլ նաև պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը: Պաշտոնապես Բաքուն լռում է Եկեղեցու կարգավիճակի մասին, բայց ինչու՞ խոսի, եթե նրա երևանյան սատելիտները «Արևմտյան Ադրբեջան» հասկացությանը հաճոյանալու համար, պատրաստ են երկրի ապագայից ջնջել Եկեղեցուն, մեր հոգևոր ժառանգությունը, քաղաքակրթական ինքնությունը:
Չկա ավելի սարսափելի սուտ, քան այն պնդումը, որ թույլ Եկեղեցին կհանգեցնի ուժեղ պետության: Պատմությունը մեզ սովորեցնում է հակառակը: Երբ Հայաստանում լռում էին զանգերը, գալիս էր անգրագիտության, ցավի և տառապանքի ժամանակը: Մենք արդեն անցել ենք դա: Նա, ով այսօր պատրաստ է մեր հոգևոր տունը զոհաբերել աշխարհաքաղաքական կոնյունկտուրային, վաղը կհանձնի նաև Հայրենիքը՝ իշխանության կարգավիճակի և տաք աթոռի դիմաց:
Ընտրությունը պարզ է՝ պահպանել ինքնիշխանությունն ու ինքնությունը Հռչակագրի միջոցով, Հայ Առաքելական Եկեղեցու հատուկ կարգավիճակը՝ որպես քաղաքակրթական ինքնության արմատ, Հայոց Ցեղասպանության հիշողությունը և նախնիների ժառանգությո՞ւնը, թե՞ հանձնվել՝ դառնալով անբովանդակ տարածք՝ «Արևմտյան Ադրբեջան» անվանումով:
Մնալո՞ւ է մեր ժողովուրդը Աստծո հետ և իր պատմության ուժով, թե՞ իշխանությունը կվաճառի հայրենիքը՝ «Արևմտյան Ադրբեջանում» իր ստորաքարշ կարգավիճակի դիմաց:
Մենք իրավունք չունենք պարտվել այս մարտում: Որովհետև, եթե կորցնենք Եկեղեցին, կկորցնենք ինքներս մեզ: Եվ այդ ժամանակ իսկապես՝ մեր ինչին է պետք Սահմանադրությունը, որտեղ չկա ինքնության կնիքը, Եկեղեցու հատուկ կարգավիճակը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան