Ռուսաստանի հայերի միության պատվիրակությունն այցելել է Արցախ
Հայաստանում և Արցախում Ռուսաստանի հայերի միության ամենամյա միջոցառումների շրջանակներում կազմակերպության պատվիրակությունը հոկտեմբերի 24-ին այցելել է Արցախ:
Այս տարի Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում բացվեց 2000 քմ տարածքով նոր սպորտային համալիր: Մարզահամալիրը կառուցվել է Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի հիմնադիր, ՌՀՄ Կրասնոդարի մարզի տարածքային ստորաբաժանման հոգաբարձուների խորհրդի անդամ Վլադիմիր Ավագյանի միջոցներով: Համալիրի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ ԱԺ պատգամավորներ, նախարարներ, համայնքների ղեկավարներ հյուրեր՝ Հայաստանից և Ռուսաստանից: Ռուսաստանի հայերի միության պատվիրակության կազմում էին կազմակերպության վարչության անդամ Արամ Աբրահամյանը, ՌՀՄ Ուլյանովսկի, Կեմերովոյի, Կրասնոդարի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու համայնքների ներկայացուցիչները: ՌՀՄ կրոսնոդարի տարածքային ստորաբաժանումը ներկայումս Արցախում մի շարք բարեգործական ծրագրեր է իրականացնում բնակչության սոցիալական աջակցության նպատակով, ինչպես նաև բազմաթիվ կրթական հաստատությունների բարեկարգում, կահավորում և այլն:
Իր գոյության 10 տարիների ընթացքում Վլադիմիր Ավագյանի հիմնած Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամն Արցախում իրականացրել է մոտ 15 մլն դոլարի բարեգործական ծրագիր: Դրանցից են՝ ժամանակակից բժշկական կենտրոնը, Ֆուտբոլի մարզադաշտը, որտեղ անցկացվեցին CONIFA 2019-ի մրցաշարի խաղերը, Արցախի գյուղերի և քաղաքների ներքին ճանապարհների բարեկարգումը և այլն:
Արցախ, մենք միասին ենք:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times