Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Այդ միջանցքը Ադրբեջանին խոստացված է նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագրով և դրա տակ հենց Փաշինյանի ստորագրությունն է. Չալաբյան

Քաղաքական-հասարկական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՄԻ ՍԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Շատերդ երեկ արդեն հասցրել եք տեղեկանալ ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ կապված պատմության մասին: Հիշեցնեմ՝ ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչության ղեկավար, ոմն Տիգրան Սեյրանյանը նրան նամակ է հղել, որով հայտնել է, որ նրա ներկայությունը Հայաստանում ցանկալի չի, քանի որ «այն խոչընդոտում է մեր երկու երկրների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը»:
 
Երբ կարդում ես այս աբսուրդային և ցինիկ հիմնավորումը, գրած ինչ որ մի անձի կողմից, որը նույնիսկ պաշտոնական որևէ իրավասություն չունի այլոց մուտքը երկիր արգելելու, մտածում ես, որ սա կամ լկտի սադրանք է կոնկրետ այդ անձի կողմից, կամ էլ Կոնստանտին Զատուլինը իսկապես թուրք-ազերի տանդեմին ծախված մի կերպար է, որին պետք էր դեմոնստրատիվ այսպիսի շառաչուն ապտակ հասցնել: Սակայն Կոնստանտին Զատուլինը հայկական շահը ՌԴ-ում պաշտպանող առավել հետևողական քաղաքական գործիչներից է, մարդ, որը տասնամյակներով մշտապես հանդես է եկել Հայաստանի և Արցախի շահերի դիրքերից, և եթե նույնիսկ քննադատել է Հայաստանի իշխանություններին, ապա դրանց պաշտպանության մեջ բավարար հետևողական չլինելու համար: Ուստի սա ակնհայտորեն սադրանք է:
 
Ակնհայտ է նաև, որ այս սադրանքը Տիգրան Սեյրանյանի անձնական նախաձեռնությունը չի, այլ կազմակերպված է անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, և ուղղված է ոչ թե պարզապես Զատուլինի դեմ, այլ Ռուսաստանի Դաշնության: Անկախ նրանից, ինչպես ենք մենք վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը, նրա քաղաքականությանը մեր տարածաշրջանում, այսպիսի սադրանքները անհետևանք չեն անցնում: Եթե վաղը Ալիևը նոր տարածքներ գրավի, մեր զինվորները զոհվեն, գերի ընկնեն և խոշտանգվեն, իսկ ռուսները սառը չեզոքություն պահպանեն, դրա պատճառները պետք է փնտրել այս և նմանատիպ այլ սադրանքներում, և հայ-ռուսական հարաբերությունների ակնառու վատթարացման մեջ:
 
Այս իշխանությունները հիմա փորձելու են հիմնավորել, որ Զատուլինը խոսել է Հայաստանի տարածքով միջանցք տրամադրելու մասին, և որ Ռուսաստանի Դաշնությունը ընդհանրապես ճնշում է գործադրում Հայաստանի վրա միջանցքի հարցում: Ցավալի իրականությունն այն է, որ այդ միջանցքը Ադրբեջանին խոստացված է նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագրով (թեև այն այդպես չի կոչվում, բայց նկարագրությունը համապատասխանում է դրան), և դրա տակ հենց Փաշինյանի ստորագրությունն է: Եթե մենք ցանկանում ենք դրանից իսկապես հրաժարվել (իսկ պետք է ի վերջո հրաժարվենք), ապա պետք է ռազմականացնել մեր երկիրը, ամրացնել և արդիականացնել բանակը, և հետ շպրտել Ալիևին մեր բոլոր տարածքներից՝ այդ դեպքում նրա ուժային շանտաժը այլևս չի գործի, և ոչ ոք չի կարողանա մեզ ստիպել նրան «միջանցք» տրամադրել:
 
Այլապես, եթե այս իշխանությունը անարգել շարունակի ինքն իրեն պարգևավճարներ ու ասֆալտի տենդերներ բաժանել, բանակի հաշվին ուռճացնել ոստիկանությունը, կալանավորել իր քաղաքական հակառակորդներին, երկրի մուտքը արգելել հայկական շահերի համար պայքարած հայազգի և օտար գործիչների համար, 150 000 դոլարով քաղաքացիություն տալ թշնամիներին, մոտ ապագայում մենք ոչ միայն «միջանցքը» կտանք, այլև ողջ երկիրը կդառնա թուրքական միջանցք, մենք էլ սեփական երկրում՝ այդ միջանցքում ծվարած խեղճ տնվոր:
 
Ամեն անգամ, երբ այս իշխանությունը ազգային շահերին դեմ ուղղված հերթական սադրանքն է կատարում, հանրային բողոքի ալիք է բարձրանում, իշխանությունը փորձում է ինչ որ կերպ սրբագրել իր գործողությունները, ալիքն իջնում է, և երկիրը շարունակում է աներևույթ գլորվել դեպի անդունդ: Միայն հետևողական պայքարն այս իշխանության դեմ, նրա բերած կեղծ օրակարգերին ամենօրյա կոշտ հակազդեցությունը, և հասարակության մոբիլիզացիան ազգային հարատև շահի շուրջը թույլ կտան փոխել այս ընթացքը, և ապահովել մեր երկրի անվտանգությունը և զարգացումը: Եթե դուք էլ գիտակցում դա, մի սպասեք, մինչև ձեզ կալանավորեն, զրկեն քաղաքացիությունից, կամ երկիր ձեր մուտքն էլ արգելեն, միացեք պայքարին հիմա, և օգնեք փոխել մեր իրականությունը: