Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-ից
Հասարակություն

Ucom-ը ճանաչվել է Հայաստանում 2022թ․ հեռահաղորդակցության ոլորտում լավագույն ընկերություն Global banking & Finance review-ի կողմից

«Յուքոմ» ընկերությունը ճանաչվել է Հայաստանում 2022 թվականի Հեռահաղորդակցության ոլորտում լավագույն ընկերություն հանրահայտ Global Banking & Finance Review ֆինանսական ամսագրի կողմից։ Global Banking & Finance Review առաջատար առցանց և տպագիր ֆինանսական ամսագիրը հիմնվել է Միացյալ Թագավորությունում 2010 թվականին։ Ամսագրի ուշադրության կենտրոնում են ոչ միայն համաշխարհային ֆինանսական միտումներն ու զարգացումները, այլև տեխնոլոգիական առաջընթացը, ինչի վերաբերյալ ամսագիրն անկախ և հավասարակշռված տեսակետ է ներկայացնում։

«Յուքոմ ընկերության համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է Հայաստանում hեռահաղորդակցության ոլորտում լավագույն ընկերություն ճանաչվելը։ Հաճելի է միջազգային հեղինակավոր պարբերականի այսչափ բարձր գնահատականը մեր թիմային աշխատանքի և գործունեության վերաբերյալ, այն էլ՝ վերջին տարիների համաշխարհային իրադարձությունների և մեր երկրում անհանգիստ իրավիճակի համատեքստում։ Մենք շարունակելու ենք անել առավելագույնը՝ ընկերության բազմահազար բաժանորդներին որակյալ ծառայություններ մատուցելու համար», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ յուրաքանչյուր տարի Global Banking & Finance Review ամսագրի կողմից մրցանակները շնորհվում են շարունակական զարգացում ապահովող, նորարար, առաջադեմ ընկերություններին՝ հաշվի առնելով դրանց ռազմավարությունը և ձեռքբերումները: Հետազոտական թիմից, խմբագրից և հրատարակչից բաղկացած մրցանակաբաշխության ժյուրին ուսումնասիրում է անվանակարգերի թեկնածուներին ըստ հստակ սահմանված չափանիշների և ընտրում հաղթողին։