«ԱՄՆ-ում իմ տան հասցեն անձամբ եմ հայտնել ՀՀ պատկան մարմիններին». Վիգեն Սարգսյանը՝ ԱՄՆ-ում տուն ձեռք բերելու մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը «լքել է Հայաստանն ու մի քանի միլիոն դոլարով առանձնատուն գնել ԱՄՆ-ում»:
1in.am կայքի սեփականատեր, քաղաքական գործիչ Արման Բաբաջանյանն էլ տեղեկանք է հրապարակել, որը, ըստ նրա, հաստատում է, որ Վիգեն Սարգսյանն այս տարվա մայիսին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքում ձեռք է բերել առանձնատուն 2,050,000,00 դոլարով:
«Վիգեն Սարգսյանն ու նրա կինը Լուսինե Գալաջյանը միասին արդեն բնակվում են նոր 48 Amherst Road, Belmont, Massachussetts 02478 հասցեում գտնվող առանձնատանը»,- գրել է Բաբաջանյանը:
ՀՀ գլխավոր դատախազությունից InfoPort.am-ին հայտնել են, որ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Արման Բաբաջանյանի կողմից հրապարակված տեղեկանքը:
168.am-ը կապ է հաստատել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հետ և պարզաբանում խնդրել ԱՄՆ-ում մի քանի միլիոն դոլարով առանձնատուն գնելու առնչությամբ:
«Տեսել եմ այդ հրապարակումը: ԱՄՆ-ում մեծ դժվարություն չի կազմում գտնել ցանկացած անձի գույքի մասին տեղեկատվություն, ինչպես նաև անշարժ գույքի առքուվաճառքի մասին տվյալներ: Այդ տեղեկատվական դաշտն ամբողջությամբ բաց է և թափանցիկ: Հատկապես, որ ես չեմ թաքցրել իմ գործարքն այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց անվան տակ: Կարծում եմ՝ Արման Բաբաջանյանն ու այսօրվա աղմուկը տարածողներից շատերը լսելով չէ, որ գիտեն ԱՄՆ-ում գույք ունենալու և այդ տեղեկատվության հասանելիության մանրամասնությունները: Եթե ոչ, ապա կարող եմ օգնել գտնելու բազմաթիվ անշարժ գույքերի սեփականատերերի մանրամասն տվյալներ: Ավելին, ԱՄՆ-ում իմ տան հասցեն անձամբ եմ հայտնել Հայաստանի պատկան մարմիններին` անհրաժեշտության դեպքում ինձ հետ կապ հաստատելու հնարավորություն տալու համար: Այսինքն, որևէ «բացահայտում» այստեղ ի սկզբանե լինել չի կարող:
Գրեթե 5 տարի չհանդիսանալով հանրային ծառայող, աշխատում եմ ԱՄՆ-ում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունում, ունեմ կայուն եկամուտ: Երեք տարի վարձով բնակվելուց հետո, կնոջս հետ կայացրեցինք ծանր որոշում` վաճառելու 2013 թվականին, այսինքն, իմ` պաշտպանության նախարար լինելուց երեք տարի առաջ ձեռք բերած մեր բնակարանը Երևանում և մեր բնակության համար այստեղ տուն ձեռք բերել:
Ինձ շատ զարմացրեց նաև տեղեկատվության այն ավելի ինտրիգային հատվածը, որով ակնարկ էր արվում ինչ-որ գումար Հայաստանից զարտուղի, ինչ-որ մեկի միջոցով դուրս բերելու խնդրին: Դա բացարձակ անհեթեթություն է: Մեր բնակարանի վաճառքի գումարը փոխանցվել է գնորդի բանկային հաշվից իմ բանկային հաշիվ` իմ անունով»,- նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times