Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսական ակտիվների բռնագրավման առաջարկը մնում է ուժի մեջ. Եվրահանձնաժողովի նախագահ«Հանդիսատեսը կհուզվի, լավ կծիծաղի և լարված կհետևի իրադարձությունների զարգացմանը». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ Հաուս.Վայրէջք» նոր ֆիլմի մասին8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրենՀայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ ՓաշինյանԿոնսոլիդացիոն կենտրոններից ամենարժանահավատը համարում եմ Գ. Ծառուկյանի ձևավորած կենտրոնը. Սուրենյանց SpaceX-ն անվճար հասանելիություն է տվել Starlink-ին Իրանում. Bloomberg Հայաստանը՝ քաղաքական փորձաքարի առաջ․ ինչ է սպասվում ընտրություններին Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի բնակավայրի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցԹաիլանդում շինարարական կռունկն ընկել է ուղևորատար գնացքի վրա. կա 22 զnհ, 55 վիրավnրԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքըԱղքատությունը Հայաստանում ավելանում է․ Նաիրի ՍարգսյանԿարևոր խնդիրները լուծելու փոխարեն Եկեղեցու «նորոգման» օրակարգն են առաջ տանում․ Մենուա ՍողոմոնյանԵկեղեցու ներքին խնդիրները պետք է լուծվեն առանց պետության միջամտության․ Ավետիք ՉալաբյանԱյսօրվա մեծ ու վտանգավոր ստի մասին. Մենուա ՍողոմոնյանՀՀ-ում ցմшh ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիներ Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային. Արդարադատության նախարարություն Հայտնաբերվել է զինծառայող Վահան Պետրոսյանի մարմինը. ՀՀ ՊՆ Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank Սահմանազատման հետևանքով մարդիկ զրկվել են իրենց հողերը մշակելու հնարավորությունից․ Ավետիք ՔերոբյանԲոլոր ոլորտներում ատելության խոսք է տարածվում․ Հովհաննես Իշխանյան
Քաղաքականություն

Ռուսներից ազատվելու համար իշխանությունը պատրաստ է հանձնել Արցախը. Ավետիք Չալաբյան

Ռուսներից ազատվելու համար իշխանությունը պատրաստ է հանձնել Արցախը։

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն է այդ մասին արձանագրել իր վերջին հարցազրույցներից մեկում։ Ըստ հասարակական-քաղաքական գործչի, մեր երկիրը թևակոխել է մի շրջան, երբ առաջիկա ամիսներին որոշվելու է նրա երկարաժամկետ զարգացման առանցքային ուղենիշները: «Մենք կարող ենք դուրս գալ հետպատերազմյան ապատիայից, և համախմբվել մեր երկրի ու պետության պաշտպանության հրամայականի շուրջ, կամ էլ մնալ անտարբեր, հավատալ ամեն օր իշխանական մեդիայի կողմից մեզ մատուցվող կեղծիքի հերթական դոզային, և քայլ առ քայլ կորցնել մեր պետականությունը»,- փաստել է Չալաբյանը:

Նա ընդգծել է, թե այսպես կոչված «վաշինգտոնյան» փաստաթուղթը վտանգավոր է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար։ Արցախի հարցը բացարձակ անորոշ է թողնում։ «Արևմուտքի նպատակն այն է, որ Ռուսաստանը դուրս գա Արցախի տարածքից»,- նշել է Չալաբյանը՝ հավելելով, թե դա Արցախը առհավետ կորցնելու ճանապարհն է։ «Արևմուտքը հստակ բան չի առաջարկում, չկա երաշխիք, որ այդ խաղաղության պայմանագիրը պահպանվելու է»։

Անդրադառնալով իշխանության կողմից շրջանառվող վտանգավոր թեզերին՝ Չալաբյանը նշել է, թե ինչ-որ բան հանձնելով Հայաստանը չի ուժեղանում, ընդհակառակը՝ թուլանում է, իսկ պատերազմը արդեն եկել է Սյունիք։ Իրանն իր ատամներն է ցույց տալիս Ադրբեջանին ու Թուրքիային: Վերջին երկու շաբաթների ընթացքում Իրանը գրեթե երկու անգամ իր ատամներն է ցույց տվել Ադրբեջանին։

Հոկտեմբերի 17-ից 19-ը Արևելյան Ադրբեջան և Արդեբիլ նահանգներում՝ Իրանի հյուսիս արևմուտքում, կայացել է իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի զորավարժություննեը՝ «Հզոր Իրան» պայմանական անվանումով։ Զորավարժությունների ընթացքում մշակվել են իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներ՝ այդ թվում լայնամաշտաբ զինված հակամարտության սցենարը։

Առաջին անգամ գործնականում ԻՀՊԿ ստորաբաժանումների կողմից իրականացվել է Արաքս գետը հատելու վարժանքը։ Գետը, նշենք, իրարից առանձնացնում է Իրանն ու Ադրբեջանը, միայն այս փաստը վկայում է, որ զորավարժությունները հստակ ուղղված են Ադրբեջանի դեմ։ Իսկ արդեն հոկտեմբերի 22-ից Արևմտյան Ադրբեջան նահանգում Թուրքիայի և իրաքյան Քուրդիստանի հետ սահմանին, սկսվել են 164-րդ հետևակային բրիգադի զորավարժությունները։

Իրանական ցամաքային զորքերի գրոհային ստորաբաժանումները մշակել են տեղային սահմանապահ հակամարտության վարման սցենարները ՝ բանակային ավիացիայի և ծանր հրետանու, ինչպես նաև քաղաքային պայմաններում մարտերի սցենարներով։ Այս զորավարժությունները Իրանի լուրջ մտադրությունների ուղղակի ցուցադրություն են, որ այդ երկիրը թույլ չի տա սեփական շահերի ոտնահարում Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից։

Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում ամենալուրջ խնդիրը դարձել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը, որը տեսականորեն պետք է միավորի ադրբեջանական Նախիջևանը, այդ երկրի հիմնական տարածքի հետ և նաև ապահովի Թուրքիայի հետ ցամաքային երթուղին։

Իրանում մտավախություն ունեն, որ նոր տրանսպորտային երթուղին կարող է հետագայում օգտագործվել Իրան-Հայաստան-Վրաստան- Ռուսաստան ճանապարհի արգելափակման համար։

Իհարկե, ինքնիրեն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը չի փակում Հայաստանի և Իրանի սահմանը, սակայն դրա կարգավիճակը օրենսդրորեն ամրագրված չէ, ադրբեջանցիները արտատարածքային կարգավիճակ են ուզում իրենց միջանցքի համար այսինքն՝ իրավաբանորեն ամրապնդել հարավում Հայաստանի հողերի նկատմամբ իրենց վերահսկողությունը։

Երևանը բազմիցս հայտարարել է, թե հրաժարվելու է նման զարգացումներից և նշել, թե Ադրբեջանը ցանկանում է նորանոր տարածքներ զավթել Հայաստանից։

Իրանական իշխանությունները քանիցս նշել են, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն իրենց համար կարմիր գիծ է և այս զորավարժությունները վկայում են Իրանի մտադրությունների լրջության մասին։

Լինա Արամյան