Սպորտային մարզիչները նույնպես կամավոր ատեստավորման միջոցով կարող են աշխատավարձի բարձրացում ունենալ
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ «Մարզական ֆեդերացիաների ֆինանսական խնդիրները» թեմայով քննարկումը, որին մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Քննարկումը վարել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Նա նշել է, որ սպորտային մարզիչները նույնպես 2023 թ. ապրիլի 1-ից կարող են կամավոր ատեստավորման միջոցով աշխատավարձի հավելում ունենալ: Սիսակ Գաբրիելյանը նաև հավելել է, որ նախատեսվում է մարզիչներին տրամադրել սուբսիդավորված աշխատավարձ: Ըստ նրա՝ դրանով մարզաշխարհի բոլոր խնդիրները չեն լուծվի, սակայն զգալի առաջընթաց կլինի:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մանրամասն ներկայացրել է ոլորտի հիմնախնդիրները, որոնց լուծման առնչությամբ կարևոր է համարել գործող օրենսդրության բարեփոխումները: Ըստ նախարարի տեղակալի՝ Կառավարությունն ապահովում է մարզական ֆեդերացիաների և Հայաստանի հավաքական թիմերի ֆինանսավորման տոկոսը, ինչպես նաև գումարներ է հատկացնում միջազգային մրցումներում բարձր ցուցանիշներ գրանցած մարզիկներին: Կարեն Գիլոյանի խոսքով՝ Հայաստանում գործում են երեք տասնյակից ավելի մարզական ֆեդերացիաներ, որոնք հիմնականում ֆինանսավորվում են պետության կողմից, ինչպես նաև ստանում դրամաշնորհներ:
Կարեն Գիլոյանը նշել է, որ մարզական 5 ֆեդերացիա օգտվում է հովանավորչական ֆինանսավորումից: Նախարարի տեղակալն առաջարկել է ֆինանսավորումն իրականացնել ըստ անհրաժեշտության, ինչը նաև կկանխի կոռուպցիոն երևույթները: Մարզաձևերի զարգացման ուղղությամբ կարևորվել է հարկային արտոնություն տրամադրելու մեթոդի կիրառումը, որն ընդունված է աշխարհի շատ երկրներում:
Մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչները նույնպես, ընդգծելով խնդրի կարևորությունը, առաջարկել են օրենսդրական փոփոխություն կատարել մարզական կառույցների ֆինանսավորման համակարգում՝ աշխատավարձ սահմանելով բոլոր հավաքականների գլխավոր մարզիչների համար, ինչպես նաև պետական ֆինանսավորում հատկացնել մարզական ակումբներին: Մարզաձևերի զարգացումն ապահովելու, մարզական ակումբների կենսապայմանները բարելավելու նպատակով առաջարկվել է քաղաքային համայնքների բյուջեներից ևս գումարներ հատկացնել սպորտի զարգացմանը:
Բնագավառի խնդիրների վերաբերյալ քննարկումները կլինեն շարունակական:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին