Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Քաղաքականություն

Սոչիում կայացած եռակողմ բանակցությունները ցանկալի արդյունքի չեն բերել մեզ համար. Չալաբյան

Սոչիում կայացած եռակողմ բանակցությունները ցանկալի արդյունքի չեն բերել մեզ համար։ «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմանդիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն է արել այս արձանագրումը։

Այն կետերը, որոնք Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է բանակցություններից առաջ, փաստացի որևէ կերպ արտացոլված չեն եզրափակիչ հայտարարության մեջ, որը վկայում է ոչ միայն Փաշինյանի բանակցային դիրքի թուլության մասին (ինչն ի սկզբանե ակնհայտ էր), այլև Պուտինի անկարողության մասին՝ խաղաղ կարգավորման սեփական մոդելը Ալիևին պարտադրելու։

«Սա ևս մասնակիորեն կանխատեսելի էր, հաշվի առնելով Ռուսաստանի ընդհանուր թուլությունը և նրա ուժերի ծայրահեղ գերլարումը՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի համատեքստում»,- նշել է Չալաբյանը։

Նրա խոսքով, մյուս կողմից, Ալիևը այս բանակցություններին եկել էր մաքսիմալիստական դիրքորոշմամբ, ըստ որի Արցախն այլևս գոյություն չունի, իսկ Հայաստանն էլ դեռ իրեն միջանցք է պարտք։ «Եզրափակիչ հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ Ալիևը իր դիրքորոշումը մինչև վերջ փորձել է պնդել (օրինակ, հայտարարության տեքստում Լեռնային Ղարաբաղ բառն իսկ չկա), սակայն դրա հիման վրա կարգավորման վերջնական բանաձևի հասնել ևս չի կարողացել, ուստի կողմերը բավարարվել են այնպիսի հայտարարությամբ, որը փրկում է յուրաքանչյուրի դեմքը, սակայն փաստացի ոչ մի բանի նրանց չի պարտադրում։ Այս իրավիճակում, Ալիևը փորձելու է Հայաստանի և Արցախի վրա հավելյալ ճնշում գործադրել, չի բացառվում, որ նաև ռազմական ճանապարհով։ Ի տարբերություն նախորդ սրացման սակայն, այս անգամ նա կարող է ավելի կոշտ հակազդեցություն ստանալ թե Իրանից, և թե Ռուսաստանից, ուստի հաջողության հասնելու նրա շանսերը նվազել են, նաև հաշվի առնելով հայկական զինված ուժերի պատրաստվածությունը նոր հարվածին։ Ինչ վերաբերվում է Փաշինյանին, նա կարող է փորձել նորից Ալիևի հետ միասին տեղափոխել բանակցությունները Եվրոպա (ինչը կարող է հանգեցնել վիճակի էլ ավելի բարդացման), և կամ էլ փորձել օգտագործել ձեռք բերված կարճատև դադարը՝ Հայաստանի բանակցային դիրքերի հետագա բարելավման համար», - ըդգծել է հասարակական-քաղաքական գործիչը։

«Անկեղծ ասած, շատ կուզենայի, որ երկրորդը տեղի ունենար, քանի որ ժամանակը վերջապես սկսել է մեր օգտին աշխատել՝ Արցախում բացառիկ միասնություն է ձեռք բերված, Հայաստանում բանակում վերջապես սկսել են, դեռևս փոքրիկ, բայց դրական փոփոխություններ տեղի ունենալ, Ադրբեջանի հեղինակությունը Եվրոպայում զգալի անկում է ապրել սեպտեմբերի այլանդակ ռազմական հանցագործություններից հետո, իսկ Էրդողանն էլ աստիճանաբար խորասուզվելու է սեփական վերընտրությունը ապահովելու բարդ գործի մեջ՝ Թուրքիայում խորացող տնտեսական ճգնաժամի ֆոնի վրա»,- ասել է Չալաբյանը՝ նշելով, թե Փաշինյանը արդեն բազմիցս ցույց է տվել, որ նույնիսկ ամենաբարենպաստ իրավիճակներում ինքն անում է ուղիղ հակառակը, և իր ապաշնորհ գործողություններով ավելի է բարդացնում մեր վիճակը։

Լինա Արամյան