Արցախի ժողովրդի ինքնորոշումը վիճարկման ենթակա չէ. «Համախմբում»
Արցախի ժողովրդի ինքնորոշումը բխում է միջազգային իրավունքի հիմնարարնորմերից և որևէ կերպ վիճարկման ենթակա չէ։
«Համախմբման շարժման» խորհուրդն է այս մասին հայտարարություն տարածել՝ արձագանքելով Արցախի Ազգային ժողովի հայտարարությանը, որը ի թիվս այլ հարցերի պահանջել է ՀՀ իշխանություններից բոլոր միջազգային հարթակներում հանդես գալ հայկական երկու պետությունների շահերը պաշտպանելու դիրքերից և կոչ է արել աշխարհասփյուռ հայությանը պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը։
Ըստ «Համախմբում շարժման»՝ հայ ժողովուրդը մշտապես տեր է կանգնել արցախաբնակ իր հատվածի արդարացի պայքարին և շարունակելու է դա անել ՝անկախ հնարավոր դժվարություններից և վտանգներից։
Շարժումը, որի ղեկավար կազմում են հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, Կարին Տոնոյանը, այլ անվանի հայորդիներ, արձանագրում է, թե Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները նպատակ ունեն Արցախի ժողովրդի հայրենազրկմանն ու ցեղասպանությանը և պետք է համարժեք ազդեցություն ստանան հայ ժողովրդի բոլոր հատվածների կողմից, այլապես նույն ճակատագիրը կսպառնա նաև Հայաստանի Հանրապետությանը։
Շարժումը փաստում է, որ Հայաստանի ցանկացած իշխանություն՝ առաջնորդվելով համազգային շարժումներովպարտավոր է հետևողականորեն առաջ մղել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ստեղծված պայմաններում իրականացնել համազգային մոբիլիզացիա՝ պաշտպանելու Արցախի և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։
Ուստի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարումը ցանկացած պատրվակով հանդիսանում է հավաքական ազգային շահերի դավաճանություն և հանգեցնելու է տվյալ իշխանությունների հեռացմանը,- փաստում է «Համախմբում» շարժման խորհուրդը։
Լինա Արամյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times