Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը TRIPP նախագծի ֆինանսավորումը կարող է իրականացվել ադրբեջանական կապիտալի միջոցով՝ 74%-ի շրջանականերում․ Հայկ ՄամիջանյանԹուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինըԿանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո 300,000 նոր աշխատատեղ բոլորի համար․ «Մեր ձևով» Թոշակառուները կարող են բիզնես անել` թոշակն աշխատել․ կարևորը Արսեն Թորոսյանը ֆոկուս անի ու պարգևավճար ստանա․ Աշոտ ՄարկոսյանՉինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցըՔիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Դիվանագիտական կոպիտ սխալ. ինչի համար է Վահագն Խաչատուրյանը Դավոսում շնորհակալություն հայտնել ԱլիևիցԱմեն ամիս գրեթե 30,000 զինվոր է զnհվում պատերազմում. հենց այս պատճառով եմ ուզում օգնել Ուկրաինային և այստեղ կհանդիպեմ Զելենսկու հետ. ԹրամփՔաղաքական կարգախոսներից այն կողմ․ Հայաստանի տնտեսական կողմնորոշման հարցը Դուք ձեր ստեղծած աշխատատեղերով ինչու՞ եք հպարտանում, եթե դրա արդյունքը աղքատության այս մակարդակն է․ Ռուբեն ՄխիթարյանՄոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները կընդգրկվեն պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկումԱյս ամսվա ընթացքում 20․000 թոշակառու իրենց թոշակը կստանան Սամվել Կարապետյանի ստեղծած ընկերությունների վճարած հարկերից․ Նարեկ ԿարապետյանԿթվայնացվեն քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայություններըԸնտրատեղամաս գնալու ևս մեկ մոտիվացիա․ Էդմոն Մարուքյան ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից ոչինչ չի ստացել՝ բացի ԵՄ-ին Խորհրդային Միությունից և հիմա՝ ՌԴ-ից պաշտպանելուց, և այժմ այն ինչ մեզ պետք է, դա Գրենլանդիան է. ԹրամփԵԱՏՄ շուկա՝ առանց արդյունաբերական շարժի․ Հայաստանի տնտեսական փակուղին
Հասարակություն

Նոր հաղորդագրություն Սյունիքից

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ


Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 3-ի նիստում որոշեց ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված ելքային ծրագրերի շրջանակներում կատարել վերաբաշխում՝ 62 մլն դրամ գումարի չափով, ինչպես նաեւ մոտ 140 մլն դրամն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:

Վերաբաշխումն իրականացվում է Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերից ընտրված 10 բնակավայրի դպրոցների շենքային պայմանների բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության, ՀՀ Արարատի մարզի Դեղձուտի միջնակարգ դպրոցի և ՀՀ Արմավիրի մարզի Արգինայի միջնակարգ դպրոցի մոդուլային շենքերի կառուցման ավարտական աշխատանքների, ինչպես նաև Ախուրյանի ավագ դպրոցի մարզադահլիճի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության գործընթացի ապահովման համար:

ՀՀ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերից ընտրված թվով 13 բնակավայրերի դպրոցների շենքային պայմանների բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման նպատակով՝ ՀՀ կառավարությունը ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հատկացվել է համապատասխան գումար: Սկզբնական փուլում, վերլուծությունների արդյունքում նախատեսվել է 13 կրթահամալիրից 5-ի համար կառուցել նոր շենք, որոնցից 3-ի համար՝ մոդուլային, իսկ մյուս 8-ի համար պետք է վերակառուցվեին դպրոցների առկա շենքերը:

Վերակառուցվող դպրոցներ

«Աճանանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

«Օխտարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

«Արծվանիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

«Գեղանուշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

«Սյունիքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

«Եղեգի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

«Ծավի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

«Ճակատենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Կառուցվող դպրոցներ

«Ներքին Հանդի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

«Շիկահողի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Կառուցվող մոդուլային դպրոցներ

«Վերին Խոտանանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

«Դավիթ Բեկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

«Եղվարդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ կրթական բարեփոխումների շրջանակներում կրթական գործընթացների կազմակերպման մասով այլևս ձևավորվել է նոր մոտեցում և նախկինում գործող բազմահամակազմ դասարանների նախատեսման սկբունքը՝ 2 կամ 3 դասարանները մեկ դասարանում համակցելու մոտեցումն այլևս ընդունելի չէ։

«Նոր մոտեցմամբ, անկախ աշակարտների թվաքանակից, նոր կրթական կենտրոնները, ինչպես նաև հետագայում նախատեսվող դպրոցները պետք է նվազագույնն ունենան հետևյալ կազմը.

առնվազն 12 դասարան, 1 նախնական զինվորական պատրաստության դասասենյակ, /1 արհեստագործական սենյակ/, 1 կենսաբանության և քիմիայի դասասենյակ-լաբորատորիա, 1 ֆիզիկայի և աշխարհագրության դասասենյակ-լաբորատորիա, 1 հանդիսությունների դահլիճ, կերպարվեստի դասերի անցկացման վայր, սպորտային դահլիճ, 1 ռեսուրսային (ինֆորմատիկա, տեխնոլոգիաներ) կենտրոն, որը կգործի նաև որպես գրադարան, խոհանոց՝ նախատեսված դպրոցական և նախադպրոցական տարիքի սովորողների սննդի պատրաստման համար՝ 2 առանձին ճաշասենյակներով, ընդարձակ ուսուցչանոց, 1 տնօրենի սենյակ, 1 փոքր խոհանոց, 1 պահակակետ, 1 տեխնիկական սենյակ, 1 մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման և առաջին բժշկական օգնության  տրամադրման սենյակ:

Մասնավորապես՝ նախատեսվում է դասասենյակները տրոհել մինչև 12 աշակերտ/տեղ, նախագծի երկրորդ հարկը փոքր ինչ ընդլայնել, ինչը կապահովի 2 լրացուցիչ դասասենյակների տեղակայումը, ինչպես նաև նախատեսվում է նույն ճարտարապետական լուծումներով կցակառույց, որտեղ նախատեսվում է տեղակայել 2-4 խմբանի  նախադպրոցական բլոկ»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով, 10 կրթահամալիրներում այս պահանջներին համապատասխանող փոփոխությունների փոխարեն կիրառել նոր տրամաբանությամբ միայն մոդուլային կրթահամալիրների համար լրամշակված նախագծի տեղակապում հետեւյալ բնակավայրերի կրթահամալիրների համար՝ Աճանան, Օխտար, Արծվանիկ, Գեղանուշ, Սյունիք, Ծավ, Եղեգ, Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող:

«Այս բոլոր բնակվայրերում պետք է լինեն նոր մոդուլային դպրոցներ: Այս դպրոցները լինելու են նաեւ համայնքային մշակությաին կենտնոններ: Այսպիսով բոլոր 13 բնակավայրերում կկառուցվեն միայն մոդուլային կրթահամալիրներ:

Նախագծով նախատեսվում է նաև միջոցներ հատկացնել ՀՀ Արմավիրի մարզի Արգինայի միջնակարգ դպրոցի եւ Արարատի մարզի Դեղձուտի միջնակարգ դպրոցի կառուցման ավարտական աշխատանքների համար: Դպրոցների կառուցումը մեկնարկել է 2020թ.-ին և նախատեսվում է ավարտել այս տարի:

Նախագծով գումար է հատկացվում նաեւ Ախուրյանի ավագ դպրոցի մարզադահլիճի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության գործընթացի ապահովման համար»,-ընդգծեց Դումանյանը: