Դիմադրությու՞ն, թե համախմբում. ընդդիմադիր դաշտի միավորման տեսլականը
«Դիմադրության շարժման» նախօրեին տեղի ունեցած հանրահավաքը կրկին սրեց երկու կարևորագույն հարց. ո՞րն է պատճառը, որ ընդդիմությանը չի հաջողվում ժողովրդական լայն զանգվածներ ներգրավել ընդդիմադիր պայքարի մեջ՝ չնայած իշխանության նկատմամբ տոտալ անվստահությանն ու ատելությանը, և արդյո՞ք Հայաստանն ունի որակապես նոր ընդդիմության կարիք՝ նոր ասելիքով, նոր մոտեցումներով, նոր ազդակներով։
Ըստ էության՝ շատերը ընդգծում են, որ գործող արմատական ընդդիմությանը չի հաջողվում ժողովրդական լայն զանգվածներ ներգրավվել՝ հանրությանը հստակ այլընտրանք չներկայացնելու պատճառով։
Բացի անցյալի նկատմամբ հանրային տոտալ անվստահությանը` դիմադրություն բառն ինքնին արդեն բացասական ազդակ է տալիս հանրությանը, մինչդեռ գործող վարչախմբի դեմ պայքարում էական է համախմբման գործոնը։ Փաշինյանական վարչախումբն անգերազանցելի է ատելության խոսքի, պառակտման, բաժանարար գծեր քաշելու հարցում, թերևս դա միակ եղանակն է, որով Նիկոլ Փաշինյանն ու իր սպասարկուները շարունակում են պաշտոնավարել Հայաստանում։
Եվ նրանց դեմ իրենց իսկ զենքով պայքարելը պարզապես ջլատելու է ընդդիմության ուժերը, ուստի ընդդիմությունը կարիք ունի ոչ թե վարչախմբի քարոզչական կուտն ուտելու, այլ հանրության համար դրական ազդակներ գծելու, դրանք պայքարում օգտագործելու, պարզ ասած, հանրությանն առողջացման դեղատոմսեր տալու։ Այդ առումով կարևորագույն գաղափարը համախմբումն է։ Չափազանց հեշտ է փաշինյանական իշխանությանը քվե տված 680 հազար մեր հայրենակիցներին անվանել «ժեխ», այլ պիտակավորումներ տալ և անցնել առաջ։
Մինչդեռ ընդդիմությունն այսօր կարիք ունի որակական նոր խոսքի, Հայաստանի և Արցախի ապագան կախված է բացառապես հանրային համախմբումից, այդ համախմբման մեջ, իհարկե, տեղ չունեն գործող իշխանությունները, սակայն ընդդիմությունը պետք է կարողանա իր կողմը գրավել Փաշինյանի ընտրողներին, բացատրի նրանց իրենց քայլի վտանգավորությունը և դա անի ոչ թե հայհոյախոսությամբ, այլ միայն ողջամիտ խոսքով՝դրական ազդակներ փոխանցելով։
Ընդդիմադիր քաղաքական ուժերի համար այսօր գերխնդիրն այդ դեղատոմսը գտնելն է, որից հետո արդեն հնարավոր կլինի ավելի լայն պայքար մղել վարչախմբի դեմ։
Ընդդիմադիր դաշտի համախմբման գաղափարախոսությունը պետք է դառնա պայքարի լոկոմոտիվը, և գուցե առաջիկայում հենց «Համախմբում» շարժումն էլ լինի առաջ քաշող ուժը, որի առաջնորդները պայքարի առաջնագծում են և ակնհայտորեն փորձում են թարմ շունչ հաղորդել ընդդիմադիր շարժմանը։
Գուցե հենց նրանց հաջողվի ժողովրդին հավաքել մեկ ընդհանուր, համախմբող, իրար կապող գաղափարի շուրջ և հեռացնել Փաշինյանին իշխանությունից։
Լինա Արամյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times