Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-ից
Հասարակություն

Կրակոց Արարատի մարզում

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Երեկ՝ նոյեմբերի 7-ին, կրակոց է հնչել Արարատի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում «Վեդու» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ստորին վերջույթի հրազենային վիրավորում, կոտորակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-*ի փոխանցմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ 32-ամյա Կարեն Սարգսյանն է։ Ու մինչ ոստիկանության Արարատի բաժնում ծանրութեթև էին անում, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը, ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ վաչության պետ Ս․ Ռուստամյանի գլխավորոթյամբ, պարզել են, որ նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում Ոսկետափ գյուղի Մոնթեի փողոցի 8 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում Կ․ Սարգսյանին իր մոտ ապօրինի պահվող ողորկափող հրացանով հրազենային վնասվածք է պատճառել նույն գյուղի բնակիչ 27-ամյա Արթուր Հովսեփյանը։

Ոստիկաննները պարզել են նաև, որ նշված ավտոտեխսպասարկման կետից նույն գյուղի բնակիչ 16-ամյա Արման Ի․-ն հրազենը տարել և թաքցրել է իրենց բակի կիսակառույց շինության առաջին հարկում։

Ժամեր անց Արարատի մարզի ոստիկանները Ոսկետափ գյուղում հայտնաբերել են Արման Ի․-ին, և տեղափոխել ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժին Ոստիակնները հայտնաբերել են նաև «Իժ» տեսակի մեկ փողանի ողորկափող հրացան իր 7 հատ դատարկ և 11 հատ լիցքավորված 16 տ/չ փամփուշտներով։

Դեպքի փաստով Վեդու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ վիրավորին տրվել է դատաբժշկի ուղեգիր, հրացանն էլ առգրավվել է։