Հնդկաստանը պատրաստվում է ATAGS հրանոթներ մատակարարել Հայաստանին. Չալաբյան
«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Սպառազինվելու հրամայականը» վերտառությամբ.
«Հնդկական մամուլի տվյալներով, Հնդկաստանի Բարաթ ընկերությունը պատրաստվում է առաջիկա երեք տարիներին մոտ 150 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով գերարդիական ATAGS հրանոթներ մատակարարել Հայաստանին։ Ճշգրիտ թվի մասին չի խոսվում, բայց ենթադրաբար, խոսքը կարող է գնալ 60-70 այդպիսի հրանոթների և նրանց ռազմամթերքի մասին։
Այս հրանոթները կրակում են 155 մմ կալիբրի արկեր, ունեն մինչև 48 կմ կրակային հեռահարություն (իր տեսակի մեջ լավագույնն է աշխարհում), մինչև 5 արկ րոպեում, և իրենց տեխնիկական տվյալներով, լավագույններից են աշխարհում։ Հրանոթներն արդեն փորձարկված են լեռնային մարտական գործողությունների պայմաններում, և իրենց բավական լավ են դրսևորել, ներկայումս 150 այդպիսի հրանոթ գտնվում է հնդկական բանակի զինանոցում։ Նախկինում Հայաստանն արդեն Հնդկաստանից գնել էր նաև հակահրետանային տեղորոշման «Սվազի» արդիական ռադարային համակարգեր, նրանք կարող են օգտագործվել այս հրանոթների հետ համակցության մեջ, և բարձրացնել նրանց խոցման արդյունավետությունը։
Այս և Հնդկաստանի հետ քննարկվող մյուս ռազմատեխնիկական գործարքները ոչ միայն կարևոր են հայկական բանակի խիստ տուժած սպառազինությունը համալրելու համար, այլև դիվերսիֆիկացնում են Հայաստան զենքի մատակարարումների աշխարհագրությունը, և կարևոր քայլ է՝ ի դեմս Հնդկաստանի նոր ռազմավարական դաշնակից ձեռք բերելու ուղղությամբ։
Ողջունելով մեր բանակը սպառազինելու այս կարևոր, թեև փաստացի խիստ ուշացած քայլը, ակնկալում եմ բանակի ղեկավարությունից՝ արդյունավետ օգտագործել այս և նախկինում գնած համարժեք արդիական սպառազինությունը, և մոտ ժամանակներում պատրաստվել արդեն կոշտ հակահարված տալ Հայաստանի տարածքը ներխուժած թշնամական հրոսակներին»։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times