Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե Ռուսաստանի կողքին լինի ՆԱՏՕ-ի անդամ երկիր, սպшռնալիքը կլինի մշտական. Մեդվեդև ԱՄՆ զինnւժը դիրքավnրվում է Իրանին հնարավոր հшրվածներ հասցնելու համար. The New York Times ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը Հրդեհ է եղել երևանյան սննդի կետերից մեկի նկուղային հարկում Որոշ ժամանակ գազ չի լինի Պետական պարտքի բեռը ՀՀ քաղաքացիների ուսերին է. Նաիրի Սարգսյան ԱՄՆ-Իրան հարաբերությունները հասել են եռման կետի Երևանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Մոսկվան կոշտ զգուշացում է անում երկաթուղու հարցով Կառուցելու ենք առաջադեմ, տեխնոլոգիական և մարտունակ բանակ․ Ավետիք ՔերոբյանԻրականում ավագ դպրոցում սովորելը պիտի բարդ լիներ, որ հետո շրջանավարտները հանգիստ ընդունվեին բուհեր. Մենուա ՍողոմոնյանԿրթությունն ու մշակույթը` Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում Մշակույթը մեր ազգային ինքնության հենասյուներից է․ Աննա ԿոստանյանԳերմանիումը կդարձնի պերովսկիտային մարտկոցները տիեզերքին համապատասխան Ինչպես պետք է գործի TRIPP-ը, եթե երբևիցե գործարկվի. Ավետիք ՉալաբյանԿիբեռհանցագործության դեմ պայքարը չափազանց կարևոր և արդիական հանձնառություն է. Հրայր ԿամենդատյանԲարձր ենք գնահատում Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որը կոչված է համախմբելու աշխարհասփյուռ հայության կարողությունները. Աշոտ ԳրիգորյանՄենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր ինքնությունը․ Արթուր Վանեցյան Եպիսկոպոսների ժողովը Ավստրիայում և ներքաղաքական ճնշումների ստվերը Արդյունաբերական վերածնունդի օրակարգ․ «Միասնության թևեր»-ը ներկայացրեց իր տնտեսական տեսլականը
Քաղաքականություն

Սպառազինվելու հրամայականը․ Ավետիք Չալաբյան

Հնդկական մամուլի տվյալներով, Հնդկաստանի Բարաթ ընկերությունը պատրաստվում է առաջիկա երեք տարիներին մոտ 150 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով գերարդիական ATAGS հրանոթներ մատակարարել Հայաստանին։ Ճշգրիտ թվի մասին չի խոսվում, բայց ենթադրաբար, խոսքը կարող է գնալ 60-70 այդպիսի հրանոթների և նրանց ռազմամթերքի մասին։
 
«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խոսքով, այս հրանոթները կրակում են 155 մմ կալիբրի արկեր, ունեն մինչև 48 կմ կրակային հեռահարություն (իր տեսակի մեջ լավագույնն է աշխարհում), մինչև 5 արկ րոպեում, և իրենց տեխնիկական տվյալներով, լավագույններից են աշխարհում։
 
Հրանոթները արդեն փորձարկված են լեռնային մարտական գործողությունների պայմաններում, և իրենց բավական լավ են դրսևորել, ներկայումս 150 այդպիսի հրանոթ գտնվում է հնդկական բանակի զինանոցում։ Նախկինում Հայաստանը արդեն Հնդկաստանից գնել էր նաև հակահրետանային տեղորոշման «Սվազի» արդիական ռադարային համակարգեր, նրանք կարող են օգտագործվել այս հրանոթների հետ համակցության մեջ, և բարձրացնել նրանց խոցման արդյունավետությունը։
 
Հասարակականն-քաղաքական գործչի փոխանցմամբ, այս և Հնդկաստանի հետ քննարկվող մյուս ռազմատեխնիկական գործարքները ոչ միայն կարևոր են հայկական բանակի խիստ տուժած սպառազինությունը համալրելու համար, այլև դիվերսիֆիկացնում են Հայաստան զենքի մատակարարումների աշխարհագրությունը, և կարևոր քայլ է՝ ի դեմս Հնդկաստանի նոր ռազմավարական դաշնակից ձեռք բերելու ուղղությամբ։
 
Ավետիք Չալաբյանը ողջունում է մեր բանակը սպառազինելու այս կարևոր, թեև փաստացի խիստ ուշացած քայլը։ «Ակնկալում եմ բանակի ղեկավարությունից՝ արդյունավետ օգտագործել այս և նախկինում գնած համարժեք արդիական սպառազինությունը, և մոտ ժամանակներում պատրաստվել արդեն կոշտ հակահարված տալ Հայաստանի տարածքը ներխուժած թշնամական հրոսակներին»,- նշել է Չալաբյանը։
 
Լինա Արամյան