Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-ից
Հասարակություն

Երևանի սրտում տեղադրվել է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի խորհրդանիշն ու սկսվել է հետհաշվարկը

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Այս տարի «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը կայանալու է Երևանում, ինչի առթիվ այսօր Երևանի սրտում՝ Հյուսիսային պողոտայում տեղադրվել է այս տարվա խորհրդանիշը՝ հոլը:

Ուղիղ մեկ ամիս անց կայանալու է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը, որի գլխավոր խորհրդանիշը հոլն է, իսկ խորագիրը՝ «Պտտիր հրաշքը»: Այսօր կայացել է հետհաշվարկի արարողությունը, որին ներկա է եղել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մալենային, որը պատվով ներկայացրեց Հայաստանը, իսկ նրա հաղթանակը բոլորինս է և հենց իր շնորհիվ մենք այս տոնը նշում ենք Երևանում»,- ասել է փոխքաղաքապետը:

Ողջույնի խոսքն է ասել նաև Հանրային Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

«Տեղադրված էկրանին, այս տաղավարում և Երևանի մի շարք գովազդային վահանակների վրա երևալու է հետհաշվարկը, իսկ Երևանը շնչելու է Եվրատեսիլով»,- նշել է Հովհաննես Մովսիսյանը:

Պաշտոնական բացումն իրականացրել են այս տարի Հայաստանը ներկայացնող երիտասարդ երգչուհի Նարեն և նախորդ տարվա հաղթող Մալենան: