Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Ինձ մեղադրում են կառուցելու համար. Գագիկ Ծառուկյանը՝ դատական հայցով սպառնալիքների մասին

Բլից զրույց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:

– Պարո՛ն Ծառուկյան, վերջին շրջանում հատկապես Ձեր նկատմամբ քննադատությունների հոսքը մեծացել է. հոդվածներ են հրապարակվում, տարբեր ակտիվիստներ նույնիսկ դատական հայցերով են Ձեզ սպառնում՝ կապված Ձեր կողմից կառուցվող այն կամ այն նախագծի հետ։ Ինչո՞վ եք սա բացատրում, եւ ի՞նչ միտումների մասին է սա խոսում։

– Եթե ուշադրություն եք դարձրել, ինձ մեղադրում են մեկ բանում՝ կառուցելու համար՝ Ծառուկյանը սա է կառուցում, մյուսն է կառուցում։ Անընդհատ այդ «կառուցել» բառն է, ուրիշ բան չկա,այսինքն՝ ստացվում է,որմեր երկրում կառուցելը հանցանք է։ Բա այդ դեպքում ո՞նց եք պատկերացնում պետության վերականգնումը, պետության զարգացումը։ Ո՞նց են պատկերացնում աղքատության կրճատումը, աշխատատեղերի ստեղծումը, բյուջեի մեծացումը, թոշակների ու աշխատավարձերի ավելացումը։ Ես ամբողջ կյանքս կառուցել եմ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, եկեղեցիներ, ճանապարհներ, գործարաններ, հյուրանոցներ։ Դրանք Հայաստանում են, ու այնտեղ աշխատում են մեր հայրենակիցները, գուցե նաեւ այդ հոդվածագիրների, ակտիվիստների, նրանց պատվիրատուների հարազատները։

– Իսկ հնարավո՞ր է, որ Ձեր դեմ սկսված արշավը ստիպի Ձեզ փոխել պլանները։

– Արշավ ասածն էլ մի մեծ բան չէ։ Գրում են, խոսում են, ի՞նչ ասեմ, դա էլ իրենց իրավունքն է,բայց մի օր կազմակերպելու եմ այդ ակտիվիստների, հոդվածագիրների համար էքսկուրսիա որեւէ գործարան։ Թող իրենց աչքով տեսնեն՝ ինչ է ռեալ աշխատանքը, ինչպես են այնտեղ հարյուրավոր մարդիկ իրենց արդար քրտինքով վաստակում, արդար քրտինքով «պրեմիաներ» ստանում ու ընտանիքները պահում։ Ինձ մոտ տպավորություն է, որ այդ ակտիվիստները իրական կյանքը չգիտեն՝ ինչ բան է, չեն պատկերացնում՝ ինչ դժվար է բան կառուցել, պահել, աշխատացնել,ինչ ահռելի պատասխանատվություն է դա հազարավոր ընտանիքների հանդեպ։ Ինչ վերաբերում է պլանները փոխելուն. ի՞նչըպիտի փոխվի, իմ գենե՞րը, իմ տեսա՞կը։ Իրոքչեմ հասկանում։ Իմ ծնողները 80-անց մարդիկ են, ամեն օր գնում են աշխատանքի։ Ամեն օր։ Ես իմ կողմից կառուցվող նախագծերին երբեքկողքիցչեմ նայել, միշտ եղել եմ ակտիվ մասնակից, բանվորի հետ գործ եմ արել, ճարտարապետի հետ աշխատում եմ, շինարարի հետ աշխատում եմ։ Իմ ձեռքով եմ քարը քարի վրա դնում։ Իմ տղաները մեծացել են այդ մթնոլորտում, որտեղ ամոթը ծուլությունն է, որ բարիք կարելի է ստեղծել միայն աշխատանքով։ Մեր ընտանիքը կառուցել եւ կառուցելու է գործարաններ, որ մարդիկ աշխատեն, շենքեր, որտեղ մարդիկ կապրեն, ընտանիքներ կկազմեն, երեխաներ կունենան, կառուցելու ենք կրթական հաստատություններ, ստեղծելու ենք աշխատատեղեր, որ մարդիկ աշխատանք ունենան ու մարդավայել ապրեն։ Եթե հարցին ավելի լայն նայենք, ապա հարցը ո՛չ Ծառուկյանն է, ո՛չմյուսը, ո՛չ էլ երրորդ ինչ-որ մեկը,ամենակարեւորը մտածելակերպն է, տիրողմթնոլորտը: Այն երկրներում, որտեղ կառուցելը, ստեղծելը հարգված ու գնահատված գաղափար է, այդ երկրները զարգանում են, բարգավաճում, մարդիկ ապրում են լավ,իսկորտեղ կառուցողի ուստեղծողի հանդեպ չարանում են, արհեստական խնդիրներ են ստեղծում, այդ երկրներումչիլինումոչ մի զարգացում, լինում է միայն աղքատություն ու չքավորություն։ Ես միշտ պատրաստ եմ լսել առաջարկներ, թե որտեղինչը կարելի է այլ կերպ անել, լավացնել, ինչպես եղավ ՀիսուսՔրիստոսի արձանի դեպքում։ Միշտ հարգանքով եմ վերաբերվում նման նախաձեռնություններին:Եթե այսօր լինեին այնպիսի առաջարկներ, որ կառուցվելիքը, մեր աշխատանքը ավելի լավը կդարձնեին բոլորի համար, ես սիրովկլսեիու կընդունեի,իսկ այսպես տպավորություն է, թե նպատակն ուղղակի խանգարելն է։

Նաիրա Հովհաննիսյան