Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-ից
Հասարակություն

Արագածոտնում ընտանիքի 10 անդամ, այդ թվում՝ երեխաներ, շմոլ գազից թունավորվել են

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի Արագածոտնի մարզում։ Ժամը 03։25-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խմբերը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Կարբի գյուղից հիվանդանոց են տեղափոխել 10 քաղաքացու։

 
 

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 03։00-ի սահմաններում Կարբի գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի խոհանոցում գտնվող գազի կաթսայի անսարք լինելու պատճառով առաջացած շմոլ գազից թունավորվել ու «Աշտարակ» ԲԿ են տեղափոխվել նույն գյուղի բնակիչներ՝ 62-ամյա Ավետիք Մ․-ն, 34-ամյա Ամբերդ Մ․-ն, 1-ամյա Էլինա Մ․-ն, 4-ամյա Նարե Մ․-ն, 40-ամյա Զավեն Մ․-ն, 7-ամյա Մարինե Մ․-ն, 4-ամյա Ավետիք Մ․-ն, 9-ամյա Արփի Մ․-ն, 32-ամյա Աննա Լ․-ն և 26-ամյա Մարիամիկ Թ․-ն։

«Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների օպերատիվ և ճիշտ բուժօգնություն ցուցաբերելու արդյունքում հնարավոր է եղել փրկել բոլորի կյանքը։  Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։  Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն ազգականներ են։