Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Քաղաքականություն

Աննա Մկրտչյանը զավեշտալի պատրվակով հրավիրվել է հարցաքննության. ՀՀԿ ԳՄ հայտարարությունը

Այսօր ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, ՀՀԿ ԳՄ անդամ Աննա Մկրտչյանը մի զավեշտալի պատրվակով հրավիրվել է հարցաքննության Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե. իբրև թե Աննա Մկրտչյանի ծննդյան վկայականում նրա ծննդյան ամսաթիվը մեկ օրով  սխալ է գրվել, որպեսզի «այլ դրդապատճառներով համապատասխանեցվի առավել նշանավոր օրվանը»: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀԿ գործադիր մարմինը:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Իրավիճակն էլ ավելի սյուրռեալիստական է դառնում, երբ պարզվում է, որ գործը հարուցվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից։

Փաստորեն Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգի մարմիններն ի դեմս ԱԱԾ-ի եւ ՔԿ-ի, մոռանալով իրենց բուն պարտականությունները, այն է ՝ երկրի արտաքին և ներքին  բազմաթիվ մարտահրավերների բացահայտման, դիմակայման հետ կապված գործառույթները, օրինականության պահպանման եւ արդարության վերականգնման պայտավորությունը, ջանասիրաբար զբաղվում են մի հարցով, որն ամբողջությամբ հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստերից մեկի ժամանակ ԱԱԾ-ին տրված հանձնարարականը՝ «սատանաներ բռնել և բացահայտել»:  Մենք ափսոսանքով արձանագրում ենք, որ ՀՀ պաշտպանական, իրավապահ, անվտանգային համակարգերն այնքան են հյուծվել, այլասերվել և զրոյացել, որ այդ համակարգերի հենասյուն հանդիսացող ԱԱԾ-ն փոխանակ զբաղվի երկրի ներսում վխտացող լրտեսներով, պետության առաջ ծառացած բազմաթիվ մարտահրավերներով, ակնհայտ քաղաքական պատվերի շրջանակներում սեփական ծառայամտությունը վերածել է ծաղրի:  Խորապես ցավում ենք այդ համակարգում աշխատող և ուսադիրներ կրող ծառայողների համար, որոնք ստիպված են իրականացնել Նիկոլ Փաշինյանի խելագար քաղաքականությունից բխող հանձնարարականները, դրանք հասցնելով աբսուրդի եւ անհեթեթության տեսակետից կատարելության:  Հայաստանում քաղաքական հետապնդումներն օրեցօր ստանում են առավել անառողջ եւ զավեշտալի դրսեւորումներ, որոնց պարագայում անգամ մեր քաղաքական պայքարի նպատակներն ու ուղղությունները մնալու են անշեղ»։