Կառավարության համար Արցախը ոչ թե պետություն է, այլ սոսկ տարա՞ծք. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Գործող իշխանություններն իրենց քայլերով ամեն օր ապացուցում են, որ իսկապես լիովին ձեռք են քաշել Արցախից: Դա արտահայտվում է նույնիսկ ՀՀ պետբյուջեում: Ի մասնավորի, հինգշաբթի օրը ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի լրամշակված նախագծին:
Մի շարք փոփոխությունների շարքում աչքի է զարնում մի «խմբագրական» փոփոխություն, որը, սակայն, բավականին խոսուն է: Խոսքն այն մասին է, որ կառավարության սեպտեմբերի 29-ի նիստում հավանության արժանացած բյուջեի նախագծի 7-րդ հոդվածում գրված է. «Արցախի Հանրապետությանը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ վարկերի մարման ժամկետի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների միջև ձեռք է բերվել համաձայնություն մարման այլ ժամկետների վերաբերյալ)»:
Սակայն արդեն դեկտեմբերի 1-ին ընդունված լրամշակված տաբերակում նույն հոդվածում նշված է. «Լեռնային Ղարաբաղին սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է...»: Այսինքն, նախնական ընդունված տարբերակից երկու ամիս անց ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի նախագծում Արցախի Հանրապետությունը դարձել է Լեռնային Ղարաբաղ: Փաստորեն, այս կառավարության համար Արցախը ոչ թե պետություն է, այլ աշխարհագրական տարածք: Ի դեպ, երեկ էլ հայտնի դարձավ, որ ԱԺ ՔՊ խմբակցությունը առաջարկություններ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմության ներկայացրած՝ Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությունը դատապարտող ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի հետ կապված, և «Արցախի Հանրապետություն» բառակապակցության փոխարեն առաջարկել «Ղարաբաղի հայություն» ձևակերպումը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times