Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Քաղաքականություն

Տարբեր առաջարկներ կան, այդ թվում՝ «Ապրելու երկիր» կուսակցության կողմից

Երևանի «Կենտրոն» վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը սկսել է համագործակցել «Ապրելու երկիր» կուսակցության հետ։ Նա, լինելով ուրբանիստ, վերջերս մասնակցում էր Նոյեմբերյանի համայնքային զբոսայգու և հարակից հրապարակի վերակառուցման ու բարեկարգման նախագծի վերաբերյալ հանրային լսումներին։ 

Hraparak.am-ի հետ զրույցում Մնացականյանն ասաց, որ իր ղեկավարած Եվրաքաղաքական պլանավորման ինստիտուտը ուրբանիստիկայի ոլորտում պրոֆեսիոնալ մասնագիտական կազմակերպությունն է, և, հաշվի առնելով իրենց փորձն ու գիտելիքները, ըստ Մնացականյանի, «Ապրելու հիմնադրամն» առաջարկել է համագործակցել իրենց հետ և Նոյեմբերյանում ու Ալավերդիում, որտեղ համայնքապետերը «Ապրելու երկիր» կուսակցությունից են, կատարել են քաղաքային բարելավման և քաղաքային միջավայրի փոփոխություններ։

«Հրավիրեցին, գնացինք, ծանոթացանք, հետաքրքրվեցին՝ ես ինչ առաջարկներ ունեմ, և հիմա, ինչպես տեսնում եք, արդեն ի կատար է ածվում, նախագծման փուլն ավարտել ենք։ Նոյեմբերյանում անում ենք ավելի ստրատեգիական բարեփոխման քայլեր, Ալավերդիում անում ենք ավելի տակտիկական քայլեր»,-ասաց Մնացականյանը։

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ այս ֆինանսատնտեսական համագործակցությունը վերջում վերածվի նաև քաղաքականի, օրինակ՝ Երևանի քաղաքապետի ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը հենց իրեն առաջադրի որպես քաղաքապետի թեկնածու, «Կենտրոնի» նախկին թաղապետն ասաց․ «Երևանի ընտրությունների մասին խոսելը դեռ շուտ է, ես կարծում եմ՝ դրա մասին կարելի է խոսել գարնանը, բայց, ինչպես տեսնում եք, դեպքերն այնքան արագ են զարգանում, որ հնարավոր է, որ ավելի արագ ես՝ ինքս, որոշումներ կայացնեմ։ Բայց չեմ կարող նաև թաքցնել, որ, այո, կան տարբեր առաջարկներ՝ մտնելու քաղաքական ինչ-որ պրոցեսների մեջ տարբեր քաղաքական թիմերի կողմից»։

Այդ թվում՝ «Ապրելու երկիր» կուսակցությա՞ն կողմից։