Ստեփանակերտում մեկնարկել են Արցախի Հանրապետության պետական նախարարին կից բարեգործական խորհրդի 6-րդ նիստի աշխատանքները
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարարին կից բարեգործական խորհրդի 6-րդ նիստի բացումը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանն իր խոսքում կարևորել է Արցախի ապագայի ու զարգացման համար կատարված աշխատանքն ու իրականացվող քայլերը:
«Արցախի ապագան, անվտանգությունը և հաջողությունը ոչ միայն Արցախի, այլ ամբողջ հայ ազգի խնդիրն է: Հաջողության հնարավոր է հասնել տարբեր գաղափարներ, կարծիքներ միմյանց հետ քննարկելով: Մեր առաջիկա նպատակներից են Արցախի անվտանգության խնդրի լուծումը և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր իրականացնելը, որպեսզի եկող սերունդները հնարավորություն ունենան հայրենիքում կրթություն ստանալու և զարգանալու»,-ասել է նա:
Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Հայաստանյան մասնաճյուղի նախագահ Հովսեփ Բաբայանի խոսքով՝ 2020 թվականի ատերազմից հետո իրականացված մարդասիրական բավականին խոշոր ծրագրեր են իրականացվել, որոնք շարունակական բնույթ են կրելու: «Հիմնական նպատակը Արցախի ժողովրդին ցույց տալն է, որ կարող են այստեղ ապրել և բարեկեցիկ կյանք ունենալ: Քննարկումների ընթացքում կփորձենք հասկանալ Արցախի Հանրապետության կառավարության առաջնահերթությունները և համապատասխանեցնել ծրագրերը»,-նշել է Հ. Բաբայանը:
«ՀԲԸՄ Հայաստան»-ի հետազոտող Հովսեփ Բաբայանը համառոտ անդրադարձել է Արցախի զարգացման հնարավոր ուղղություններին՝ «Հայ Բարեգործական Ընդհանուր Միության» կողմից իրականացված հետազոտության արդյունքներով մշակված կլաստերային ծրագրերի ներկայացմամբ:
Այդ համատեքստում, ըստ բանախոսի, ընդգրկված են սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր՝ այդ թվում ագրոբիզնես, աշխատուժի զարգացում և աշխատատեղերի ստեղծում, առողջապահության, մշակույթի և կրթության զարգացում:
Արցախի Հանրապետության պետական նախարարին կից բարեգործական խորհրդի 6-րդ նիստի բացմանը հարջորդել են պոտենցիալ դոնոր բարեգործական կազմակերպությունների հետ ընդհանուր և մասնախմբային քննարկումները, որոնք կշարունակվեն և կամփոփվեն դեկտեմբերի 6-ին:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times