Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ զինnւժը դիրքավnրվում է Իրանին հնարավոր հшրվածներ հասցնելու համար. The New York Times ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը Հրդեհ է եղել երևանյան սննդի կետերից մեկի նկուղային հարկում Որոշ ժամանակ գազ չի լինի Պետական պարտքի բեռը ՀՀ քաղաքացիների ուսերին է. Նաիրի Սարգսյան ԱՄՆ-Իրան հարաբերությունները հասել են եռման կետի Երևանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Մոսկվան կոշտ զգուշացում է անում երկաթուղու հարցով Կառուցելու ենք առաջադեմ, տեխնոլոգիական և մարտունակ բանակ․ Ավետիք ՔերոբյանԻրականում ավագ դպրոցում սովորելը պիտի բարդ լիներ, որ հետո շրջանավարտները հանգիստ ընդունվեին բուհեր. Մենուա ՍողոմոնյանԿրթությունն ու մշակույթը` Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում Մշակույթը մեր ազգային ինքնության հենասյուներից է․ Աննա ԿոստանյանԳերմանիումը կդարձնի պերովսկիտային մարտկոցները տիեզերքին համապատասխան Ինչպես պետք է գործի TRIPP-ը, եթե երբևիցե գործարկվի. Ավետիք ՉալաբյանԿիբեռհանցագործության դեմ պայքարը չափազանց կարևոր և արդիական հանձնառություն է. Հրայր ԿամենդատյանԲարձր ենք գնահատում Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որը կոչված է համախմբելու աշխարհասփյուռ հայության կարողությունները. Աշոտ ԳրիգորյանՄենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր ինքնությունը․ Արթուր Վանեցյան Եպիսկոպոսների ժողովը Ավստրիայում և ներքաղաքական ճնշումների ստվերը Արդյունաբերական վերածնունդի օրակարգ․ «Միասնության թևեր»-ը ներկայացրեց իր տնտեսական տեսլականը Մենք այնքան ենք իրար ատում ու այնքան ենք իրար հանդեպ թշնամացած, որ մեզ օտար թշնամիներ էլ պետք չեն. Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

Վախ կա մարդկանց մեջ, նույնը չէ, ինչ սեպտեմբերի 13-ից առաջ էր. հարցազրույց «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարի հետ

Ջերմուկի քաղաքացիները պատմեցին, որ սեպտեմբերյան պատերազմից հետո քաղաքի տարբեր հատվածներից պարզ երեւում են թշնամու դիրքերը, քաղաքը գտնվում է թշնամու ամբողջական դիտարկման տակ։

Ջերմուկի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Սյուզաննա Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հենց քաղաքի կենտրոնից տեսանելի է դա։ Սակայն չի կարող նշել, թե քանի դիրք կա, կոնկրետ որտեղ են դրանք տեղակայված: Ամանորն է մոտենում, Ավետիսյանը նշեց, որ մի շարք հյուրանոցներում ամրագրման համար ազատ տեղեր չեն մնացել։ Ինչ վերաբերում է բնակչության շրջանում տիրող տրամադրություններին, Սյուզաննա Ավետիսյանն ասում է․ «Վախ կա մարդկանց մեջ, նույնը չէ, ինչ սեպտեմբերի 13-ից առաջ էր: Մարդիկ սպասում են, թե ադրբեջանցիները երբ պետք է գնան»։

Անդրադառնալով զբոսաշրջիկների հոսքին, որը նվազել էր սեպտեմբերյան պատերազմից հետո, «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը նշեց, որ նրանց քանակը շատ քչացել է, եթե համեմատենք նախորդ աշունների հետ: «Երբ որ խոսում էի հյուրանոցների տերերի հետ, նույնիսկ փոքր հյուրանոցներն ունեին ամսով, շաբաթներով ամրագրումներ՝ հոկտեմբերի ու սեպտեմբերի համար, սակայն պատերազմի պատճառով այդ ամրագրումներն ամբողջովին չեղարկվել են, ու այդ հյուրանոցները չեն աշխատել, նույնիսկ փակել են։ Խնդիրն այն է, որ մեզ մոտ տուրիզմը սպեցիֆիկ է, օրինակ՝ հոկտեմբերի վերջն ու նոյեմբերը, փետրվարից մարտը մեզ մոտ քիչ այցելվող են, բայց հիմա այդ չայցելվող սեզոնային շրջանն ավելի է երկարել, ինչի հետեւանքով աշխատատեղերի հետ կապված խնդիր է առաջացել։ Բնակիչների մեծ մասը սպասարկման ոլորտում է աշխատում, ու այսօր աշխատանք չունեն, որոշները քաղաքից հեռացել են, քանի որ աշխատանք չեն կարողացել գտնել»,-ասաց Ավետիսյանը։

Նա շեշտեց՝ քանի որ կարիքների գնահատում չի արվել, հայտնի չէ, թե ինչքան բնակիչ է վերադարձել քաղաք, ինչքանը՝ դուրս եկել։ Զբաղվածության հարցը չկարողանալով լուծել եւ հաշվի առնելով անվտանգության խնդիրը՝ մարդիկ հեռացել են Ջերմուկից։ Ավետիսյանը շեշտում է, որ խթանող ծրագրեր պետք է կազմակերպել ու իրագործել, փոքր բիզնեսի խթանում, որպեսզի մարդիկ շահագրգռված լինեն մնալ Ջերմուկում։

«Երբ ամեն ինչ լավ լինի, բազմաթիվ տուրիստներ ունենանք, աշխատողների խնդիր ենք ունենալու՝ հետո ո՞վ է այդ մարդկանց հետ բերելու Ջերմուկ։ Իրականում սա չգնահատված լուրջ խնդիր է, որը պետք է լուրջ դիտարկել։ Ավագանիում մենք հաջորդ տարվա զարգացման տարեկան աշխատանքային պլան ենք հաստատում կամ սուբվենցիոն ծրագրեր, բայց սրանք խնդիրներ են, որոնցից բխում են թե՛ քաղաքացիական անվտանգային, թե՛ տնտեսական բազմաթիվ հարցեր։ Իսկ եթե բնակիչները Ջերմուկից դուրս գան, այլ անվտանգային խնդիրներ կառաջանան»:
Ջերմուկի համայնքապետի տեղակալ Վարդան Սարգսյանն էլ ասաց, որ համայնքապետարանը, հանգստյան տները պատրաստվում են Ամանորին։ «Քաղաքն էլ որոշակի պատրաստություններ կտեսնի, հենց հիմա իր լուսավորությունն ունի, իր զարդարանքն ունի, եւ կարծում եմ՝ նաեւ տոնածառ կլինի։ 15-ի կողմերը վերջնական որոշում երեւի կկայացնենք»,- ասաց նա։

Նախորդ անգամ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ սեպտեմբերյան կրակոցների պատճառով մարդկանց հոսքը կտրուկ նվազել է դեպի Ջերմուկ, սակայն շաբաթ օրվա դրությամբ որոշ հանգստյան տներում ամրագրումներն աճել են: «Հիմա հյուրանոց ունենք, որն ազատ համար չունի։ Ամրագրումներն արված են, սակայն վճարումները դեռ արված չեն՝ կառավարիչներն էին ասում, բայց հաճելի է շաբաթ օրվա դրությամբ այդ մասին լսել: Գների մասին չեմ կարող ասել՝ ամեն մեկը տարբեր ծառայություններ ունի, ամեն մեկը՝ մի ձեւով, վճարման տարբերակներն էլ են տարբեր»,- նշեց փոխհամայնքապետը։ Պատերազմից հետո մարդիկ, բնականաբար, ե՛ւ ընկճված են, ե՛ւ անհանգիստ են, բայց քիչ-քիչ առօրյային են վերադառնում:

Մեր տեղեկություններով, թշնամին Ջերմուկ քաղաքի ողջ երկարությամբ, տեսանելի հեռավորության վրա տեղակայված է եւ դիրքային ամրացման աշխատանքներ է իրականացնում՝ շինություններ կառուցում, ինչը չէր կարող չազդել առողջարանային քաղաքի զբոսաշրջային պատկերի վրա։ Ջերմուկը վառ օրինակ է այն բանի, թե անվտանգային հարցերից ինչպես են բխում տնտեսական, սոցիալական եւ մյուս խնդիրները։