Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ զինnւժը դիրքավnրվում է Իրանին հնարավոր հшրվածներ հասցնելու համար. The New York Times ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը Հրդեհ է եղել երևանյան սննդի կետերից մեկի նկուղային հարկում Որոշ ժամանակ գազ չի լինի Պետական պարտքի բեռը ՀՀ քաղաքացիների ուսերին է. Նաիրի Սարգսյան ԱՄՆ-Իրան հարաբերությունները հասել են եռման կետի Երևանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Մոսկվան կոշտ զգուշացում է անում երկաթուղու հարցով Կառուցելու ենք առաջադեմ, տեխնոլոգիական և մարտունակ բանակ․ Ավետիք ՔերոբյանԻրականում ավագ դպրոցում սովորելը պիտի բարդ լիներ, որ հետո շրջանավարտները հանգիստ ընդունվեին բուհեր. Մենուա ՍողոմոնյանԿրթությունն ու մշակույթը` Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում Մշակույթը մեր ազգային ինքնության հենասյուներից է․ Աննա ԿոստանյանԳերմանիումը կդարձնի պերովսկիտային մարտկոցները տիեզերքին համապատասխան Ինչպես պետք է գործի TRIPP-ը, եթե երբևիցե գործարկվի. Ավետիք ՉալաբյանԿիբեռհանցագործության դեմ պայքարը չափազանց կարևոր և արդիական հանձնառություն է. Հրայր ԿամենդատյանԲարձր ենք գնահատում Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որը կոչված է համախմբելու աշխարհասփյուռ հայության կարողությունները. Աշոտ ԳրիգորյանՄենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր ինքնությունը․ Արթուր Վանեցյան Եպիսկոպոսների ժողովը Ավստրիայում և ներքաղաքական ճնշումների ստվերը Արդյունաբերական վերածնունդի օրակարգ․ «Միասնության թևեր»-ը ներկայացրեց իր տնտեսական տեսլականը Մենք այնքան ենք իրար ատում ու այնքան ենք իրար հանդեպ թշնամացած, որ մեզ օտար թշնամիներ էլ պետք չեն. Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

«Եթե այս կառավարությունն ընդունակ չէ ապաշրջափակել Արցախը, կշարունակենք մեր պայքարը նաև նրա դեմ». Ավետիք Չալաբյան

«Համախմբում» շարժման նախաձեռնող խումբն այսօր պահանջագիր ներկայացրեց ՀՀ կառավարությանը՝ գործողություններ ձեռնարկելու Արցախի ապօրինի շրջափակման վերացման ուղղությամբ:

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը հիշեցրեց` դեկտեմբերի 12-ից Ադրբեջանն ապօրինի կերպով շրջափակել է Արցախն արտաքին աշխարհին միացնող միակ ճանապարհը: ««Համախմբում» շարժման նախաձեռնող խումբն անցած շաբաթ որոշակի գործողություններ է իրականացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ: Սակայն մեր` որպես ՀՀ քաղաքացիների կարևորագույն հասցեատերը ՀՀ քաղաքական իշխանությունն է: Մեր շարժման նախաձեռնող խումբը պատրաստել է պահանջագիր, որը կհանձնենք կառավարությանը` ակնկալելով նրանից շահագրգիռ և խելամիտ վերաբերմունք, նրանք պետք է ապահովեն ՀՀ քաղաքացիների շահերը, իսկ Արցախում ապրում է ՀՀ 120 հազար քաղաքացի»,-նշեց Չալաբյանը:

 

Պահանջագրում, մասնավորաբար, նշվում է. «ՀՀ իշխանությունից պահանջում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման անմիջական հետքերով սեղմ ժամկետում պաշտոնական միջնորդություն ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` ձեռնարկելու վերջինիս կանոնադրությունից բխող հստակ կանխարգելիչ միջոցներ, մասնավորապես` կիրառելու համապատասխան պատժամիջոցներ Ադրբեջանի Հանրապետության և նրա քաղաքական ղեկավարության դեմ, զուգահեռաբար դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Արցախում ներկայումս իրականացվող խաղաղապահ առաքելությունն ընդլայնելու, նրան անժամկետ միջազգային մանդատ տրամադրելու պահանջով, ինչպես նաև Արցախում ՄԱԿ-ի ներկայացուցչություն հիմնելու պահանջով, դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին` առաջարկելով վերականգնել համանախագահության բանակցային գործընթացի ձևաչափը, վերահաստատել ՀՀ անկախության հռչակագրով և ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությամբ ամրագրված Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի պարտականությունները, Ադրբեջանի կողմից 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտման պայմաններում ՀՀ ԶՈւ և Ոստիկանության ստորաբաժանումների միջոցով ապահովել Գորիս- Ստեփանակերտ ճանապարհի անխափան գործունեությունը, հիմք ընդունելով 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ի Արցախի անկախության հանրաքվեի որոշումը` ձեռնամուխ լինել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացին, ՀՀ ԱԺ օրակարգ ներկայացնելով Արցախի Հանրապետությունը ճանաչելու օրենքի նախագիծ»:

Լրագրողների հարցերին ի պատասխան, անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրոդում օրերս կայացված քննարկմանը, Չալաբյանն այն շահագրգիռ է անվանում, սակայն տարակուսում, որ չի ընդունվել որևէ բանաձև: «Իսկ պատճառն այն է, որ որևէ բանաձև չի էլ ներկայացվել: Մեր պահանջագրի առաջին կետը նման բանաձև ներկայացնելու մասին է: Երբ տեսնում ենք, որ միջազգային հանրության կողմից կա որոշակի բարոյական աջակցություն, ապա եկեք դա նյութականացնենք, որը Ադրբեջանի համար պարտադիր ուժ կունենա: Այս պահին ՄԱԿ-ի ԱԽ որևէ որոշում չկա, իսկ ՄԻԵԴ-ի կողմից կիրառված է միջանկյալ գործողություն, որը շատ սահմանափակ կիրառման դիապազոն ունի»,-նշում է նա:

Չալաբյանն անդրադառնում է նաև կառավարությունից իրենց սպասելիքներին. «Մեր երկարատև փորձով համոզվել ենք, որ այս կառավարությունն ապաշնորհ է ու անկարող: Դրանով հանդերձ` համարում ենք, որ այս կառավարության առջև, որպես ՀՀ քաղաքացիներ, պետք է դնենք խնդիրներ ու պահանջներ: Եթե այս կառավարությունն ընդունակ է դրանք իրականացնել, միայն ուրախ կլինենք, եթե ընդունակ չէ ապաշրջափակել Արցախը, կշարունակենք մեր պայքարը նաև այս կառավարության դեմ: Չեմ կարծում, որ կարող ենք շատ երկար սպասել: Այն վիճակը որ հիմա ձևավորվել է Արցախում, օր օրի վատանում է, կարծում եմ` մեր գործողությունները բավականին արագ են լինելու: Եթե ՀՀ-ն հրաժարվի Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց, ամեն ինչ կմտնի փակուղի, և դա կբերի Արցախի վերացմանը: Եթե ՀՀ իշխանությունը համարում է, որ ձեռքերը լվացել է Արցախից և Արցախի համար պատասխանատվությունը ՌԴ-ինն է, դրա հետևանքը լինելու է Արցախի հայ բնակչության ցեղասպանությունը և տեղահանումը: Այս իշխանությունը կկրի ամբողջ պատասխանատվությունն այդպիսի ողբերգական վերջաբանի համար: Փորձելու ենք մեզ հասու բոլոր հնարավոր միջոցներով թույլ չտալ, որպեսզի Արցախում տեղի ունենա հայ ժողովրդի երկրորդ ցեղասպանությունը, բայց մենք ընդամենը քաղաքացիական նախաձեռնություն ենք»,-եզրափակում է Չալաբյանը:

Լուսինե Առաքելյան