Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Քաղաքականություն

Արդբեջանը պետք է հասկանա, որ կողք կողքի ապրելու միակ ձևը հարևաններ լինելն է և ոչ թե Ադրբեջանի մաս կազմելը. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել France 24 հեռուստաընկերությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական հեղինակավոր France 24  հեռուստաընկերությանը՝ ներկայացնելով  իրավիճակը Արցախում: Ադրբեջանի կողմից  Արցախի շրջափակման ընթացքում սա Արցախի պետնախարարի երկրորդ հարցազրույցն է այս  հեռուստաընկերությանը:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարող է անել և ինչպես կարող է օգնել  Եվրամիությունը՝  Ռուբեն Վարդանյանը նշել է, որ  Եվրոպան կարող  է Ալիևի ռեժիմի վրա ճնշում գործադրել, բացատրել, թե ինչ պատժամիջոցներ կարող են կիրառվել նրա դեմ և ցույց տալ, որ անընդունելի է 120 հազար մարդու, 30 հազար երեխայի ձմռան պայմաններում զրկել ջեռուցումից. «Եվրոպացիները պետք է ճնշում գործադրեին և ասեին, որ սա անընդունելի է, որ իրեն Դավոս չեն հրավիրի և ինքն այդ քաղաքակրթության մաս չի կազմի։ Կարող են օդային միջանցք ստեղծել, որպեսզի մարդասիրական ինքնաթիռները կարողանան Ստեփանակերտում վայրէջք կատարել և բերել մեզ այդքան անհրաժեշտ պարեն ու դեղորայք։ Նաև կարծում եմ, որ այս պատմությունն ավարտելու լավագույն ձևը կլինի Արցախը որպես անկախ պետություն ճանաչելը։ Որովհետև Ադրբեջանը չի կարողանում նորմալ կյանքի պայմաններ ապահովել ոչ միայն հայերի, այլ նույնիսկ իր ժողովրդի համար։ Ներկայիս իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հնարավոր չէ ապրել Ադրբեջանի կազմում, որտեղ այդքան ճնշում և այդքան հարձակումներ են լինում քաղաքացիական բնակչության նկատմամբ»։

Ի պատասխան հարցի,  թե ինչպես է շրջափակմանը դիմանում Արցախի ժողովուրդը՝  պետնախարարը նկատել է, որ չնայած այս բոլոր դժվարություններին, մարդիկ ամուր են. «Նրանք ասում են, որ քանի որ պայքարում են իրենց անկախության համար, պատրաստ են մնալ և ցույց տալ խիզախությունը և  տուրք չտալ ճնշումներին։ Ժողովուրդը հասկանում է իրավիճակը և ընդունում է, որ դժվար ժամանակաշրջան է, որը շարունակությունն է այն պատերազմի, որ 2020թ նոյեմբերի 9-ին չէր ավարտվել։ Ուստի մարդիկ այստեղ պատրաստ են պայքարել՝ չնայած այս բոլոր ճնշումներին»։

France 24-ի այն հարցին, թե  ու՞մ ձեռքում է լուծման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի տառապանքներին վերջ դնելու բանալին, Ռուբեն Վարդանյանն ասել է, որ  այս ամենի հիմնական «շահառուն»  Ալիևի ռեժիմն է, որովհետև արտաքին թշնամի ունենալն թույլ է տալիս պահել իր ռեժիմը. «Չմոռանանք, որ տասնամյակներ շարունակ երկիրը ղեկավարում է մեկ ընտանիք։ Ուստի երկրի ներսում միասնականություն պահելու համար միակ միջոցը արտաքին թշնամի ունենալն է, ում միշտ կարելի է օգտագործել սեփական ժողովրդին կոնսոլիդացնելու համար։ Այդ իսկ պատճառով՝ բանալին Ադրբեջանի ժողովրդի ձեռքում է, որովհետև նրանց երեխաներն են մահանում պատերազմի ժամանակ, իրենք աղքատ են՝ չնայած որ այդքան նավթ և գազ ունեն։  Իսկ միջազգային քաղաքակիրթ հանրությունը պետք է բացատրի, որ սա անընդունելի է։ Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, Թուրքիան  մեծ խաղացողներ են, սակայն, վերջ ի վերջո, մեր նպատակն ու պատասխանատվությունն է ցույց տալ նպատակասլացություն և խիզախություն՝ պաշտպանելու մեր անկախությունը։ Մի օր Արդբեջանը պետք է հասկանա, որ կողք կողքի ապրելու միակ ձևը հարևաններ լինելն է և ոչ թե Ադրբեջանի մաս կազմելը»։

Արցախի պետնախարարը նկատել է նաև, որ Եվրոպան շարունակում է Ադրբեջանի հետ առևտրային գործունեությունը՝ ընդունելով ավտորիտար ռեժիմը, որը փորձում է քանդել Արցախի պես ժողովրդավարական երկիրը։ Նա դա համարել է «մեծ խաղացողներից շատերի երկակի ստանդարտների օրինակ»: 

 «Ռուսաստանը, Եվրոպան, ԱՄՆ-ը կարող են մեծ դերակատարում ունենալ։ Ֆրանսիան այն բացառիկ երկրներից մեկն է, որ շրջափակման առաջին իսկ օրից սատար է կանգնել Արցախի հայերին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել դրա համար։ Կարծում եմ, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը պետք է վերադառնան Մինսկի խմբի սեղանի շուրջ և փորձեն երեք կողմից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ  հասանելի է այստեղ: