Ո՞ւմ էր ուզում նմանվել Կոնջորյանը նախկինում և ո՞ւմ՝ հիմա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Օրերս խորհրդարանում մի քննարկման ընթացքում ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հասցեին նետեց, թե նա Աշոտյան դառնալու ցանկություն ունի... Արմեն Աշոտյանին նկատի ուներ: Դե, քպականների համար սովորական է քաղաքական բանավեճի այսպիսի՝ շրիշակային մակարդակը, որը ոչ մի աղերս չունի երկրի առջև ծառացած մարտահրավերների ու խնդիրների հետ: Այստեղ արտառոց բան չկա: Արտառոցն այլ է. թե ով և ում անունն է հիշատակում «նմանվելու» կոնտեքստում:
Նաև մամուլում է գրվել, որ մի առիթով Արմեն Աշոտյանն է պատմել է, թե ինչպես իշխանափոխությունից հետո մի քանի գործընկերներ, այդ թվում՝ Կոնջորյանի քավորը, որին հետո նա «գցեց» ու «կարկառուն» քպական դարձավ, Հայկ Կոնջորյանի «ձեռքը բռնած» տարել էին Աշոտյանի մոտ, որ ինստրուկտաժ անի, փորձ փոխանցի, եվրակառույցներում աշխատանքների հետ կապված «խելք ու խրատ» տա: Օրինակ՝ ներկայացվող լուսանկարն արվել է 2018 թ. հունիսին, երբ տակավին երիտասարդ Կոնջորյանն Աշոտյանի «մենթորությամբ» Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ էր:
Ի դեպ, նկարում նույնպես կարծես կեցվածքով էլ է փորձում Աշոտյանին նմանվել, թեպետ ոնց որ «սանրվածքը» մի քիչ խանգարում է: Ստացվում է՝ մարդը ժամանակին ուզում էր «Աշոտյան դառնալ», հետո երևի Մարուքյան, իսկ հիմա այլոց է «մեղադրում» այդպիսի «Աշոտյան դառնալու ցանկության» մեջ: Հետաքրքիր է՝ հիմա ո՞ւմ է ձգտում նմանվել Կոնջորյանը... Լուսանկարը՝ Արմեն Աշոտյանի ՖԲ էջից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times