Մենք պետք է ամենալուրջ հետևություններն անենք մեզ համար, և պատրաստվենք դիմագրավելու այն իրական սպառնալիքներին, որոնք գալիս են Թուրքիայից. Ավետիք Չալաբյան
Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մեկ շաբաթ է անցել Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից։ Արդեն հիմա, երբ զոհերի թիվը պաշտոնապես անցել է 30,000-ը միայն Թուրքիայում, և օր օրի շարունակում է աճել, պարզ են դառնում այս աղետի վիթխարի մասշտաբները՝
- միայն Թուրքիայում, 13-15 միլիոն մարդ է ապրում այն շրջաններում, որոնք առավել տուժել են այս աղետից, նրանց մեծ մասը անմիջականորեն տուժել են երկրաշարժից,
- երկրաշարժի արդյունքում ավերվել է մոտ 8000 շինություն, հազարավոր այլ շինություններ, թեև դեռ կանգուն են, պետք է քանդվեն, քանի որ այլևս օգտագործման պիտանի չեն,
- երկրաշարժի պատճառած նյութական վնասը գնահատվում է մոտ 150-200 մլրդ ԱՄՆ դոլարի կարգի, սա համադրելի է Թուրքիայի ողջ պետական բյուջեի հետ,
- երկրաշարժից տուժած շրջաններում արդեն զանգվածային անկարգություններ են տեղի ունենում, մի շարք երկրներ ստիպված են եղել արդեն էվակուացնել իրենց փրկարար ջոկատները,
- այս ամենի արդյունքում Թուրքիայի 10 նահանգներում 3 ամսով արտակարգ դրություն է հայտարարված, այն կարող է հետո էլ շարունակվել, իսկ երկրում այս տարի նախատեսված ընտրությունները կարող են արդյունքում հետաձգվել։
Այս ամենը վկայում է նրա մասին, որ Թուրքիան բախվել է իր պատմության մեջ դեռևս նմանը չունեցող, աննախադեպ մասշտաբների աղետի, և ստիպված է լինելու կենտրոնանալ նրա հետևանքները վերացնելու վրա, ընդ որում դեռ երկար տարիներ։ Առնվազն խելամիտ կլիներ, որ Թուրքիայի կառավարությունը այս պայմաններում, ակնկալելեվ աշխարհի մարդասիրական վերաբերմունքը, սկսեր վերանայել իր գործելաոճը այն հարևանների նկատմամբ, որոնք առավել տուժել են նրա ագրեսիվ գործողություններից անցած տասնամյակների ընթացքում՝ կլինի դա Հայաստանը, Սիրիան, Կիպրոսը, Հունաստանը թե Իրաքը։
Հայաստանի իշխանությունները, օրինակ, ձեռք են մեկնել Թուրքիային, թեև բնավ պարտավոր չէին, հաշվի առնելով այն քաղաքականությունը, որը Թուրքիան վարում է վերջին տասնամյակներին Հայաստանի նկատմամբ՝ Ցեղասպանության մերժում, Հայաստանի շրջափակում, Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմի անմիջական մասնակցություն և փաստացի ղեկավարում, Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունների անվերապահ խրախուսում, և այլն։ Այս պայմաններում առնվազն պարկեշտ կլիներ, որ Թուրքիան գնահատեր Հայաստանյան իշխանությունների ևս "աննախադեպ" ժեստը, և առնվազն վերացներ Հայաստանի ամոթալի շրջափակումը, կամ ազդեր Ադրբեջանի վրա՝ վերացնելու Արցախի արդեն երկու ամիս տևող խայտառակ շրջափակումը։
Մենք, հայերս, երբեմն չափից դուրս բարի և ներողամիտ ենք, և նույնիսկ պատմական թշնամու հետ տեղի ունեցած ողբերգությանը արձագանքում ենք առավել մարդասիրական կերպով։ Բայց մենք պարտավոր չենք դա անել մեր սեփական կյանքի և արժանապատվության հաշվին, և պարտավոր ենք նաև առնվազն փոխադարձություն պահանջել դիմացիններից։
Եթե Թուրքիան նույնիսկ այս պայմաններում շարունակի իր թշնամական գործելոճը Հայաստանի նկատմամբ, չբացի Հայաստանին կապող ճանապարհները և երկաթուղին, կամ էլ Ադրբեջանը շարունակի շրջափակված պահել Արցախը, ապա "խաղաղության օրակարգի" մասին ողջ խոսակցություննները ընդամենը պարապ ճամարտակություն էին, կոչված մեզ շեղելու իրականությունից, և քողարկելու մեր հարևանների իրական մտադրությունները։ Մենք պետք է համապատասխանաբար ամենալուրջ հետևությունները անենք մեզ համար, և պատրաստվենք դիմագրավելու այն իրական սպառնալիքներին, որոնք գալիս են Թուրքիայից, եթե այն, ի հեճուկս իր աննախադեպ ծանր վիճակին, շարունակի իր շովինիստական և հայատյաց քաղաքականությունը։




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի