Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Քաղաքականություն

Դժվար է պատկերացնել մի հայի, ով չի ուզում խաղաղ ապրել իր հարևանների հետ, բայց յուրաքանչյուրն իրավունք ունի իմանալ, թե ի՞նչ գին ունի այդ «խաղաղությունը». Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը իր Թելեգրամյան ալիքում գրառում է կատարել հայ -թուրքական հարաբերություններ կարգավորման վերաբերյալ:

«Դժվար է պատկերացնել մի հայի, ով չի ուզում խաղաղ ապրել իր հարևանների հետ: Բայց յուրաքանչյուրն իրավունք ունի իմանալ, թե ի՞նչ գին ունի այդ «խաղաղությունը»:

Իրապես ցավում եմ տասնյակ հազարավոր մարդկանց համար, ովքեր Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի զոհ դարձան: Ոչ թե խոսքերով, այլ Հայաստանում Սպիտակի երկրաշարժի փորձից իմանալով, թե ինչ հետևանքների են բախվում այդ երկրներն ու ժողովուրդները՝  միաժամանակ ուզում եմ հասկանալ Թուրքիայի համար այս կրիտիկական օրերին հայ-թուրքական հարաբերությունների հաստատման արգացման շարժառիթները: Մյուս կողմից, Հայաստանն էլ հիմա այն վիճակում չէ, որպեսզի թելադրի կամ ձևավորի տարածաշրջանում խաղաղության կշռադատված և երկարաժամկետ օրակարգ:

Ակնհայտ է, որ այսպիսի ճակատագրական հարցերը չպետք է լուծվեն կուլիսների ետևում, առանց բազմամակարդակ քննարկումների: Հայաստանում և Սփյուռքում հասարակությունը պետք է իմանա, թե ինչ է տեղի ունենում,Հայաստանն ի՞նչ քաղաքական և տնտեսական պայմաններով է բանակցում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար, որո՞նք են նրա պահանջները և, համապատասխանաբար, ո՞րն է Թուրքիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանի, Արցախի և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի, նրանց անվտանգության երաշխիքների վերաբերյալ, հայկական կողմն է՞լ ինչ պայմաններ և նախապայմաններ ունի (եթե այդպիսիք կան): Մեր ժողովուրդը չպետք է ոչպրոֆեսիոնալիզմի և կոնֆորմիզմի պատանդ դառնա: Ինչ համաձայնություն էլ կնքվի, հիմքու պետք է դրված լինի հայկական պետականության և մեր ժողովրդի շահը:

Տարածաշրջանին խաղաղություն է անհրաժեշտ, վաղ թե ուշ հայ-թուրքական միջպետական հարաբերությունները պետք է կարգավորվեն, բայց ո՛չ մեր պատմության և հիշողության գնով: