Սա առաջին հերթին Գերմանիայում Հայաստանի դեսպանի ձախողումն է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Մարտի 7-9-ը Բեռլինում կայանալու է համաշխարհային խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկը: Կազմկոմիտեից Հայաստանի էկոնոմիկայի նախարարությանը նամակ են ուղարկել, որտեղ ուղիղ տեքստով զգուշացնում են, ընդ որում՝ խստորեն, որ արգելվում է «քաղաքական բնույթի» որևէ նյութ, նմուշ ներկայացնել ցուցահանդեսին։ Ավելին, հատուկ շեշտվում է, որ իրենց «խորհուրդը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին», և հղում է արվում ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերին՝ թիվ 822, 853, 874, 884։

Ուշագրավ է, որ մինչ փաշինյանական իշխանափոխությունը որևէ ցուցահանդեսում, այդ թվում՝ զբոսաշրջային, Հայաստանը ներկայացնող ընկերություններին չեն արգելել ներկայացնել Արցախը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, դիվանագիտական կորպուսում վերոնշյալ զգուշացում-նամակը համարում են առաջին հերթին Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազար դեսպան Վիկտոր Ենգիբարյանի խոշոր ձախողումը: Դեսպանատունը փաստացի աշխատանք չի տարել կազմկոմիտեի հետ, չի բացատրել, որ նշյալ պատճառաբանությունը պարզապես անհեթեթություն է:
Մեր ունեցած տեղեկություններով, ընդհանրապես, Գերմանիայի հայ համայնքը չափազանց դժգոհ է դեսպանից. այստեղ համարում են, որ դեսպանատանն արդեն մեկուկես տարի է՝ պարզապես «բարդակ» է, ամեն ինչ ձախողում են, ոչ մի հարցով նորմալ չեն զբաղ վում, ամ բող ջու թ յ ա մ բ կտրված են համայնքից: Փոխարենը դեսպանն այս օրերին հպարտորեն ուղեկցում է Մյունխենում գտնվող Նիկոլ Փաշինյանին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times