Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Քաղաքականություն

Մեկը չկա՞ր՝ հուշեր, որ կարելի էր 1-2 օր հետաձգել Ռուբեն Վարդանյանի մասով պարտադրված որոշումը․ Աշոտ Ղուլյան

Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ռուբեն Վարդանյանը որևէ մեկի պաշտպանության կարիքը չունի, Արցախն ունի Ռուբեն Վարդանյանի նման մարդկանց աջակցության ու պաշտպանության կարիքը:
Միշտ էլ կարելի է պահանջվող բառեր գտնել (երբեմն նույնիսկ սրտաճմլիկ) ՝ արդարացնելու այն քայլերը, որոնք շատերի համար այդպես էլ մնում են անհասկանալի: Մեր օրերում այդքան էլ դժվար չէ այդ ամենը շարել. սպիչրայթերների պակաս չկա, եթե դրան էլ հավելենք, որ ելույթներ գրողներն էլ սեփական մտքերն են կցում տեքստին (մուռը հանելու մտայնությամբ)՝ ամեն ինչ ստացվում է լացելու չափ տխուր, բայց նաև ծանոթ: Ռուբեն Վարդանյանը որևէ մեկի պաշտպանության կարիքը չունի, Արցախն ունի Ռուբեն Վարդանյանի նման մարդկանց աջակցության ու պաշտպանության կարիքը:
 
Ոչ ոք չի վիճարկում Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունը՝ պետական նախարար նշանակելու կամ ազատելու մասով, բայց ի պաշտոնե մեկը չկա՞ր՝ հուշեր կողքից, որ կարելի էր 1-2 օր հետաձգել պարտադրված որոշումը՝ ազերներին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումից հետո անհարմար վիճակի մեջ թողնելու համար:
Երկար գրելու կարիք չկա, ուզում եմ բոլորիս խորհուրդ տալ՝ լավ հիշել 2023թ. փետրվարի 23-ի դեպքերը, ստորագրված հրամանագիրը և այդ առթիվ հնչեցված ուղերձը (դժվար կլինի այդքանը հիշել, սակայն ուղերձի՝ Արցախի ապագային վերաբերող հատվածը հիշելը պարտադիր է): Մի հայտնի անեկդոտ հիշեցի. երբ ծովում խեղդվող մեկին Աստված երկու անգամ օգնության ձեռք է մեկնում, բայց այս մարդը չի հասկանում ուղարկված նշանները և շարունակում է սպասել, որ հենց Աստվածը իրեն հանի այդ անելանելի վիճակից… Հույս ունեմ, մեզ ուղարկված նշանը վերջինը չէ: Հասկացողը կհասկանա: