Մեր մեջ նոր ուժ, միտք և լուծումներ պետք է գտնենք պայքարը շարունակելու համար. Ավետիք Չալաբյան
«Այսօր մենք ապրում ենք մեր նորագույն պատմության դրամատիկ ժամանակաշրջանը: 35 տարվա պայքարից ու մաքառումից, 15 հազարից ավել մարտական կորուստներ տալուց, 2007 թվականին Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը հասնելուց հետո, մենք այսօր սարսափելի նահանջ ենք ապրում»,-«Արցախի միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովի Ժամանակ հայտարարեց «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը:
Տեղեկացնելով, որ գործող իշխանությունները միջացառմանը մասնակցելու հրավեր են ստացել, բայց չեն ներկայացրել՝ Չալաբյանը հայտնեց, որ վերջիններս այսօր պատրաստ են հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքից:
«Պրահայում և Սոչիում արված հայտարարությունները դրա մասին են խոսում, Նրանք փաստացի պատրաստ են իջեցնել Արցախի կարգավիճակը, որպես Ադրբեջանում ազգային փոքրամասնության իրավունքների խնդրի և բացահայտ դրա մասին խոսում են»,-ասաց Չալաբյանը:
Ըստ նրա՝ իշխանությունները փորձում են բոլորին համոզել որ այլընտրանք չկա, քանի որ Արցախի միջազգային ճանաչման համար պայքարը վտանգում է ՀՀ-ն, որ այն երկկողմանիորեն բաց է թողնում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները և վերջինիս ուժային գերակայությունը կարող է հանգեցնել նրան, որ ՀՀ-ն կորցնի տարածքներ և սուվերենությունը:
«Մի պահային անբարենպաստ իրավիճակը չի կարող այսօր պատճառ հանդիսանալ, որ մենք հանձնվելով, երկնչելով շրջենք պատմության մեր այս էջը և, ըստ էության, փակենք հայ ազգի պատմությունը, համակերպվենք նրա հետ, որ մենք չունենք ազգային ապագա»,-ասաց Չալաբյանը և հարց տվեց, թե արդյոք հայ ժողովուրդը սպառել է այդ ուժերը՝ պտասխանելով, որ միջոցառման նպատակն այդ ուժերն ի մի բերելն է, մտավոր ներուժն իրար հետ համադրելը
Նա հայտարարեց, որ պայքկարը չի դադարում:
«Պարզապես մեր մեջ նոր ուժ, միտք և լուծումներ պետք է գտնենք այդ պայքկարը շարունակելու համար: Արցախի համար պայքարը, պայքար չէ միայն Արցախի համար՝ այն պայքար է մեր լինելիության և տեսակի վերակերտման համար»,-ասաց «Համախմբում» շարժման խորհրդի անդամը և բանախոսներին հորդորեց անաչառ գնահատել իրողությունները, հայացքն ուղղել ապագային և լուծումներ առաջարկել:




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի