Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Քաղաքականություն

Համոզվեցի, որ ժողովուրդն անգամ ամենածանր իրավիճակում տեսնում է՝ ով է պատրաստ պատասխանատվություն ստանձնել, ով՝ ոչ․ Ռուբեն Վարդանյանի հարցազրույց է RTVI-ին

Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել RTVI-ին, որը  թարգմանաբար ներկայացվում է ստորև.

RTVI -Պարոն Վարդանյան, որո՞նք էին Ձեր պաշտոնանկության պատճառները:

- Հարցն ավելի շատ նախագահ Արայիկ Հարությունյանին է հասցեագրված, քան ինձ:

RTVI –Ի՞նչ են իրենցից ներկայացնում այն ընդհանուր կարմիր գծերը, որոնց մասին խոսում էիք նախագահի հետ:

-Նախագահը հայտարարեց, որ Արցախի անկախության ու ինքնուրույնության խաթարմանը վերաբերող ամեն ինչ անընդունելի է իր և ողջ ժողովրդի համար: Այս իմաստով մեզ մոտ կարմիր գծերը համընկնում են: Եվ սա կարևոր է այն առումով, որ  վերջին ամիսներին ավելի հստակ ու պարզ դարձավ, որ կան բաներ, որոնք իսկապես անընդունելի են ողջ արցախահայության, ոչ թե միայն Ռուբեն Վարդանյանի համար:

RTVI -Դուք մնում են պաշտոնանկությունից հետո, ի՞նչ դերում եք Ձեզ հիմա տեսնում:

- Ես Արցախ տեղափոխվելու մասին հայտարարեցի ավելի վաղ, քան պետական պաշտոն ստանձնելը:  Մենք ստեղծել ենք «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալությունը, որն ուղղված է տարբեր ոլորտներում մեծաթիվ ծրագրերի իրականացման շուրջ ջանքերի համախմբմանը:  Մենք ունենք նաև «Արցախի զարգացման և անվտանգության ճակատ» շարժումը, որը համախմբում է բազմահազար մարդկանց՝ երիտասարդներից  մինչև ավագ սերունդ, որոնք տարբեր ծրագրեր են իրականացնում: Այնպես որ, գործունեության դաշտը հսկայական է:

RTVI -Ինչպե՞ս եք տեսնում տարածաշրջանի ապագան առաջիկա տարիներին.

-Այս տարվա փետրվարին լրացավ Լեռնային Ղարաբաղի անկախության համար պայքարի  35 տարին: Այդ 35 տարիների ընթացքը շատ տարբեր ու բարդ է եղել: Բայց ամենակարևոր բանը չի փոխվել: 1988թ. փետրվարի 20-ին արցախահայությունը քվեարկել է Ադրբեջանական ԽՍՀ-ի  կազմից դուրս գալու օգտին, և նրանց այդ դիրքորոշումը չի փոխվել: 

Նրանք պայքարում են իրենց անկախության համար, իրենց օրենքներով, իրենց ավանդույթներով իրենց հողի վրա ապրելու իրավունքի համար: Այդ ճանապարհը շատ երկար է, կարող է և տասնյակ տարիներ շարունակվել, բայց գլխավոր նպատակը չի փոխվել ու չի փոխվելու: Մինչև այն պահը, քանի դեռ Արցախը չի դարձել ճանաչված, Ադրբեջանից անկախ պետություն, կարծում եմ, պայքարը չի դադարելու:

RTVI -Հնարավոր համարո՞ւմ եք վերադարձը քաղաքական գործունեության, թե՞ դա արդեն անցած էտապ է: 

-Երբ  պետությունը շրջափակման մեջ է, երբ չկա լույս, գազ, տարրական դեղորայք և այլ բաներ, դա արդեն քաղաքականության մասին չէ, դա արդեն հայրենիքը փրկելու մասին է: Ու սրանք վերամբարձ խոսքեր չեն, պարզապես ամեն օր քո գործով փորձում ես օգնել մարդկանց՝ երեխաների, տարեցների: Այդ առումով ես իմ պաշտոնը ոչ մի կերպ որպես քաղաքական չեմ ընկալել:

Ես իմ աշխատանքն ընկալել եմ որպես զինվորի և քաղաքացու պարտք, որն օգնում է իր հայրենիքին: Ուստի ես չունեմ զգացողություն, որ մտել էի քաղաքականություն: 

Ես համաձայնեցի գնալ այնտեղ, որտեղ պետք էր, որտեղ ծանր էր, ու փորձեցի օգնել ինչով կարողացա: Ուստի ես մի փոքր այլ ընկալում ունեմ վերջին 112 օրվա իմ փորձառության մասով: Ես այն համարում եմ ոչ թե քաղաքական, այլ հասարակական գործունեություն, որպես մարդ, որն իր վրա պատասխանատվություն է վերցրել և որոշումներ է կայացրել չափազանց ծանր իրավիճակում: 

Ես մեծ պատասխանատվություն էի վերցրել: Ես դրանից չեմ վախենում և պատրաստ եմ հետագայում էլ պատասխանատվություն վերցնել, դա այդպես է: Եվ համոզվեցի, որ ժողովուրդն անգամ ամենածանր իրավիճակում էլ տեսնում է, թե ով է պատրաստ պատասխանատվություն ստանձնել, ով է պատրաստ դրան ճիշտ մոտենալ, իսկ ով՝ պատրաստ չէ: Կարծում եմ՝ իմ գործունեության լավագույն գնահատականը ժողովրդի վերաբերմունքն է իմ նկատմամբ: