Արցախի ղեկավարությունը չի հասկանում՝ ինչ է նշանակում պայքարել. Ռուբեն Վարդանյան
Ես կատեգորիկ համաձայն չեմ այս մտքի հետ: Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը՝ կա այնպիսի բան, որ Արայիկ Հարությունյանը հանձնում էր Արցախը, Ռուբեն Վարդանյանը եկավ և չթողեց հանձնել Արցախը, փոխանցում է Tert.am-ը:
«Համոզված եմ, որ Արցախի ղեկավարության մեջ չկան մարդիկ, ովքեր կցանկանային հանձնել Արցախը, բայց և խորապես համոզված եմ, որ, ցավոք սրտի, Արցախի ղեկավարությունը չի հասկանում՝ ինչ է նշանակում պայքարել, չկա 24/7 պայքարելու պատրաստակամություն, չկա պատասխանատվություն ստանձնելու և շատ դժվար որոշումներ կայացնելու պատրաստակամություն»,- ասաց Վարդանյանը:
Նա նշեց՝ իր բացթողումներից է, որ չի կարողացել հասկացնել՝ սա Սարդարապատ է: «Սա ռազմական դրություն է, գրաքննություն է, շատ գործողությունների սահմանափակում է: Եթե խոսենք Արայիկ Վլադիմիրովիչի հետ մեր հակասություների մասին, ես այս իրավիճակին նայեցի որպես արտակարգ իրավիճակ, նա ավելի շատ իրավիճակը դիտարկում է սովորական կյանք՝ քիչ թե շատ կրիտիկական վիճակում: Նրա համար կարևոր են քաղաքական դասավորությունները, ինձ համար շատ պարզ էր՝ ունենք ծայրահեղ իրավիճակ և շատ քիչ հնարավորություններ փրկվելու, որպեսզի կարողանանք հաղթել, պետք է համախմբել և կենտրոնացնել բոլոր ուժերը: Ես արտակարգ դրության մեջ եմ եղել, ղեկավարության մի մասը, այդ թվում՝ նախագահը ապրել է մի իրավիճակում, երբ համարել է, այո, վատ վիճակ է, բայց դա այնքան էլ այնպես չէ, ես մի փոքր չափազանցնում եմ», ասաց Վարդանյանը, ապա հավելեց. «Ես ապրում եմ Սարդարապատի մոդելով, նա (Արայիկ Հարությունյանը- խմբ.) քաղաքական բանակցությունների»:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times