Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պետական պարտքի բեռը ՀՀ քաղաքացիների ուսերին է. Նաիրի Սարգսյան ԱՄՆ-Իրան հարաբերությունները հասել են եռման կետի Երևանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Մոսկվան կոշտ զգուշացում է անում երկաթուղու հարցով Կառուցելու ենք առաջադեմ, տեխնոլոգիական և մարտունակ բանակ․ Ավետիք ՔերոբյանԻրականում ավագ դպրոցում սովորելը պիտի բարդ լիներ, որ հետո շրջանավարտները հանգիստ ընդունվեին բուհեր. Մենուա ՍողոմոնյանԿրթությունն ու մշակույթը` Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում Մշակույթը մեր ազգային ինքնության հենասյուներից է․ Աննա ԿոստանյանԳերմանիումը կդարձնի պերովսկիտային մարտկոցները տիեզերքին համապատասխան Ինչպես պետք է գործի TRIPP-ը, եթե երբևիցե գործարկվի. Ավետիք ՉալաբյանԿիբեռհանցագործության դեմ պայքարը չափազանց կարևոր և արդիական հանձնառություն է. Հրայր ԿամենդատյանԲարձր ենք գնահատում Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որը կոչված է համախմբելու աշխարհասփյուռ հայության կարողությունները. Աշոտ ԳրիգորյանՄենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր ինքնությունը․ Արթուր Վանեցյան Եպիսկոպոսների ժողովը Ավստրիայում և ներքաղաքական ճնշումների ստվերը Արդյունաբերական վերածնունդի օրակարգ․ «Միասնության թևեր»-ը ներկայացրեց իր տնտեսական տեսլականը Մենք այնքան ենք իրար ատում ու այնքան ենք իրար հանդեպ թշնամացած, որ մեզ օտար թշնամիներ էլ պետք չեն. Մհեր ԱվետիսյանԲաց նամակ ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին` Ազգային Հպարտության Տրիբունալի վերաբերյալԱշխարհաքաղաքական նոր «մեսիջներ». անվտանգության ավանդական երաշխիքներն այլևս հուսալի չեն. «Փաստ» Ընտրությունների մասնակցության յուրաքանչյուր ձայնի ուժը և լռության գինը. «Փաստ» Սարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ»
Քաղաքականություն

Ինչո՞ւ են ոմանք վախեցած Աբրահամյանի լռությունից

Վերջին շրջանում կրկին ակտիվացել են քննարկումները նախկին վարչապետ,ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի շուրջ։ 2018-ի հայտնի իրադարձություններից հետո, ինչպես հայտնի է գործող իշխանությունները  պատե ու անպատեհ  առիթով, պատերի տակ հայտարարում էին, թե  կոպեկ առ կոպեկ հետ են  վերադարձնելու «թալանած» գումարները։ Նախկին իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների մեղսագրվեցին բազմաթիվ հանցագործություններ։ Անցնող տարիների ընթացքում այդ հայտարարությունները փուչ ու դատարկ դուրս եկան։

Իհարկե հինգ տարի անց որևէ գումար չի վերադարձվել երկիր բյուջե , բայց իշխանությունը շարունակում է դեռ իր ընտրողներին կերակրել այդ ստով։ Իշխանափոխությունից մի քանի ամիս անց` արդեն Փաշինյանի իշխանության օրոք, դատախազությունը քրեական գործ էր հարուցել «ընտրյալների» թաղամասի վերաբերյալ։ Քաղաքապետարանն էլ նոր փաստեր էր հայտնել, թե նախկին պաշտոնյաները ոչ միայն զավթել են համայնքային հողը, այլև տարիներ շարունակ այն չեն օրինականացրել, որպեսզի բյուջեին գույքահարկ և պետական այլ տուրքեր չվճարեն։ Բազմաթիվ քրեականն գործեր կան հարուցված, բայց իհարկե կամ սայլը տեղից չի շարժվում կամ էլ գործն է կարճվում։ Այդ բազմաթիվ քրեական գործերը անմասն չէին թողել նաև Հովիկ Աբրահամյանին։ Իսկ Գլխավոր դատախազությունից հավաստիացնում են՝ իրավապահները անում են հնարավորը՝ ապօրինի ձեռք բերված գումարները և գույքը պետության վերադարձնելու համար։ Դատախազությունն այս պահին մոտ 200 նման գործ է քննում։ Հեղափոխությունից շուրջ չորս տարի անց՝ մինչ օրս, սակայն, չկա հանրային հնչեղություն ունեցող որևէ գործ, որով ուժի մեջ մտած դատական որոշմամբ պետությանը վերադարձված լինի գույք կամ դրամական միջոց։ Հակակոռուպցիոն կոմիտեն ու Գլխավոր դատախազությունը պարզաբանումներ ու մեղադրանքներ են ներկայացրել միմյանց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Մոնումենտում կառուցած շքեղ առանձնատան վաճառքի վերաբերյալ: Վերջերս մամուլում հայտնվեց Հովիկ Աբրահմայնի ընտանիքին նախկինում պատկանող առանձնատան լուսանկարները, իհարկե հանրությունը սկսեց և քննարկել և քննադատել։ Զարմանալինն սակայն այն է որ իշխանության ներկայացուցիչները ավելի մեղմ գտնվեցին իրենց ելույթներում։ Կարճ ասած նրանք այդ ամենի կողքով ավելի  լուռ անցան, քան ընդդիմադիր դաշտում գործող մի շարք անձինք, ու Հովիկ Աբրամյանի երբեմնի թիմակիցները։

Հատկապես վերջին կատեգորայի ներկայացուցիչները մի քանի օր է, ակտիորեն տարածում են այն «թեզը», թե նրանք, ովքեր ՀՀԿ-ական են, հիմա ՀՀԿ-ում են։  Թե ինչպես և ինչու Հովիկ Աբրահամյանը հիմա ՀՀԿ-ում չէ, վաղուց տրվել է քաղաքական գնահատական անձամբ իր կողմից։ Հետևաբար հարց է առաջանում, ինչու՞ հանկարծ նորից որոշ երիտհանրապետականներ, որոնց ապրած կյանքն  ու անցած քաղաքական ճանապարհը բավականին կարճ է։ Տեղին է հիշել Աբրահամյանի տարիներ առաջ արված հայտարարությունը։ «Գետերի և առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաև, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչև ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգևել», - գրել էր Աբրահամյանը:

Ակնհայտ է, որ «մայր գետից» են սնուցվում ու դաշտ նետվում հիշյալ «առվակները», որոնց «վարարումը» ձեռնտու է միայն օրվա իշխանություններին։ Արդյո՞ք այս ամենը չեն գիտակցում կարկառուն  քաղաքական գործիչները, թե հասկանալով են այդ ամենն իրագործում։ Թերևս իրագործողների շրջանակը հայտնի է, բայց «անհայտ» է դրդապատճառը։ Ինչու՞ են ոմանք վախեցած Աբրահամյանի լռությունից, կամ ինչու՞ օրվա իշխանության դեմ իրական պայքար տանողները դարձյալ սլաքներն ուղղում են այլ ուղղությամբ, հատկապես, որ վերջինիս պարագայում այն հաջողություն չի ունենա, ու արդյունքում կմնան միայն պատվիրատուի ականջները։