Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Քաղաքականություն

Համոզված եմ, որ պայքարելու և համախմբվելու մեր ներքին ցանկությունից ու կամքից շատ բան է փոխվելու․ Ռուբեն Վարդանյան

«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

1915-ից մինչև 1923 թվականը շարունակվող Հայոց ցեղասպանության տարիներին մենք կորցրեցինք ոչ միայն միլիոնավոր մարդկային կյանքեր, այլև հայրենիք, մշակույթ, պատմություն ու արժանապատվություն: Այսօր էթնիկ զտման ու ցեղասպանության սպառնալիքը կախված է Արցախի, այստեղ ապրող 120 հազար հայության, այդ թվում ՝ շուրջ 30 հազար երեխաների վրա:
 
Որպես ցեղասպանությունը վերապրածի թոռ՝ համոզված եմ, որ ոգեկոչելով մեր անմեղ զոհերի հիշատակը, կրելով այդ ցավը՝ մենք պետք է ոչ թե զոհի վիճակում մեզ զգանք, այլ հակառակը. անցյալի այդ ցավալի ժառանգությունը մեզ պետք է պայքարի ուժ տա, որը վերածելով հզոր էներգիայի՝ կկառուցենք մեր ապագան ու այլևս երբեք թույլ չտանք մեր ազգի կյանքում նման էջերի կրկնությունը:
 
Համոզված եմ, որ պայքարելու և համախմբվելու մեր ներքին ցանկությունից ու կամքից շատ բան է փոխվելու: Անթույլատրելի է տուրք տալ միտումնավոր շրջանառվող այն նարատիվներին, թե մենք փոքր, անզոր ու թույլ ենք և ոչինչ չենք կարող անել: Անգամ ցեղասպանության տարիներին մենք ունեցել ենք պայքարի ու այդ պայքարի արդյունքում հաջողությունների օրինակներ:
 
Մենք կրկին, ինչպես ավելի քան 100 տարի առաջ, սպասում ենք միջազգային հանրության արձագանքին, սպասում, որ ուրիշները «խորը մտահոգություն հայտնելուց» բացի կգան և մեր փոխարեն մի բան կանեն, մեզ կփրկեն այս արհավիրքից: Մինչդեռ անելիքը մեր ձեռքերում է. ուղղակի պետք է ազգովի համախմբվել Արցախը հայկական պահելու գաղափարի շուրջ, ծրագիր ու գործողություններ ունենալ ու գնալ առաջ, անել հնարավոր ու անհնարին առավելագույնը՝ Արցախը փրկելու համար: Ու իմ այս կոչը նաև այսօր աշխարհի տարբեր երկրներում Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող ողջ հայությունն է ուղղված:
 
Ճիշտ ժամանակն է հիշելու Նժդեհի խոսքերը ուղղված հայոց մտավորականությանը. «Պարտվեցինք, որովհետև մեր ցեղի ոգու բովանդակ ուժերն օգտագործելու փոխարեն հովանավորներ փնտրեցինք: Վաղը կկորչենք իսպառ-եթե մնացինք այս մտայնությամբ: Կփրկվենք, եթե ազատվենք նախապաշարումներից, եթե փորձենք ոտքի կանգնել, սակայն ոչ արտաքին դրդումով, օտարների ցանկութեամբ, այլ մեր ներքին, բնական, անզուսպ մղումով...»