Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Մշակույթ

Կես դար մշակույթում. Սամվել Բեգլարյան

Դեռ փոքր երեխա էի, երբ Նոյեմբերյանի մշակույթի տանը առաջին անգամ ելույթ ունեցա։ Բանաստեծությունը, որ ասմունքեցի` Մովսես Արազի «Արև»-ն էր։ Ժպիտով եմ հիշում, երանելի ժամանակներ էին։ Այդ օրվանից արդեն վաթսուն և ավել տարիներ են անցել, բայց կյանքս դեռ կապված է մշակույթի բնագավառի հետ, ավելի կոնկրետ` Նոյեմբերյանի մշակութային աշխարհի հետ։


Нет описания.

Մշակույթի տունն ուներ ժողովրդի կողմից ճանաչված և սիրված ժողովրդական թատրոն, ժողովրդական գործիքների անսամբլ իր հարուստ ծրագրով և տաղանդավոր մենակատարներով։ Ուներ հանդիսատեսի կողմից սիրված էստրադային խումբ, քառաձայն երգչախումբ, հումորիստներ, մի խոսքով թանձր ու խտացված առօրյա էինք ունենում։ Այստեղ էին գալիս թատրոն դիտելու, համերգ լսելու, և դա հաճելի էր թե մշակույթի մարդկանց, ովքեր խաղում էին բեմում, թե հանդիսատեսին։ Այստեղի նվիրվածությունը անփոխարինելի է։

Нет описания фото.

Նպատակը, նվիրումը մեկն է՝ լինել մշակույթի հետ, լինել մշակույթի մեջ, հանդիսատեսի հետ հաղորդակցվել, խոսել մշակույթի լեզվով։ Դա աստվածային, աննկարագրելի զգացողություն է։ Նոյեմբերյանի մշակույթի տան բեմի վրա խաղացել են Ավետ Ավետիսյանը, Վրույր Մանվելյանը, Ֆրունզիկ Մկրտչյանը, երգիչներից Ռուբեն Մաթևոսյանը, դերասանուհիներից Վարդուհի Վարդերեսյանը և այլոք։

Нет описания.

Սունդուկյանի թատրոնն է հաճախ հյուրախաղերի գալիս, Վրաստանից Թիֆլիսի հայկական թատրոնն է եկել, Վանաձորի թատրոնն է եկել։ Մեր թատրոնն իր տեղն ու դիրքն է ունեցել և ունի։ Միշտ պատվով ենք դուրս եկել մեր մասնակցությամբ, բազում մրցանակների ենք արժանացել մի շարք միջազգային մրցույթներում, «Թատերական Լոռի» փառատոնում։ Ես ափսոսում եմ և շատ եմ ցավում, որ նախկին սերնդից նրանք, ովքեր իմ այս պատմածի ականատեսն ու վկան են եղել, չկան, և այսօր ես մնացել եմ վերջին մոհիկանը։ Կարծում եմ եթե մեկն էլ լինի, ես թե մեկ ուրիշը, դա կայծ է լինելու, որ մշտավառ է պահելու այս բեմի լույսը, այս մշակութային օջախի լույսը։

Нет описания.
Դատարկ քաղաքը երբեք չի պահվում, երբ թիկունքդ դատարկ է, դու չես պահում։ Թոնրում հաց թխողը, կովը կթողը, երեխային օորորցում օրորողը հայրենասեր են, հայրենիք են պահում։ Ես ուզում եմ, որ մեր քաղաքն էլ ամբողջական լինի, այստեղ ուսուցիչ լինի, այստեղ գրող լինի, այստեղ երաժիշտ լինի , այստեղ մտավորական լինի ։ Ես գիտեմ այս երկրից եթե գնամ, ես կմեռնեմ, այս հողն էլ կտխրի առանց ինձ։ Ամբողջ կյանքում զղջացել եմ միայն մեկ բանի համար և հնարավորության դեպքում միայ դա կփոխեի իմ կյանքում։ Պատերազմական օրերին գրավված էր Օդունդաղը հարակից գյուղերի հետ միասին, երբ հրամանով ետ եկանք։

Нет описания фото.

Այսօրվա այսքան կրակոցներն ու կորուստները, այսքան տառապանքը դրա հետևանքն են, որ այդ դիրքերը հետ տվեցինք։ Եթե ետ գնալու հնարավորություն ունենայի, հրամանին չէի ենթարկվի ու առաջ կգնայինք։

Արփինե Բեջանյան