Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պետական պարտքի բեռը ՀՀ քաղաքացիների ուսերին է. Նաիրի Սարգսյան ԱՄՆ-Իրան հարաբերությունները հասել են եռման կետի Երևանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Մոսկվան կոշտ զգուշացում է անում երկաթուղու հարցով Կառուցելու ենք առաջադեմ, տեխնոլոգիական և մարտունակ բանակ․ Ավետիք ՔերոբյանԻրականում ավագ դպրոցում սովորելը պիտի բարդ լիներ, որ հետո շրջանավարտները հանգիստ ընդունվեին բուհեր. Մենուա ՍողոմոնյանԿրթությունն ու մշակույթը` Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում Մշակույթը մեր ազգային ինքնության հենասյուներից է․ Աննա ԿոստանյանԳերմանիումը կդարձնի պերովսկիտային մարտկոցները տիեզերքին համապատասխան Ինչպես պետք է գործի TRIPP-ը, եթե երբևիցե գործարկվի. Ավետիք ՉալաբյանԿիբեռհանցագործության դեմ պայքարը չափազանց կարևոր և արդիական հանձնառություն է. Հրայր ԿամենդատյանԲարձր ենք գնահատում Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որը կոչված է համախմբելու աշխարհասփյուռ հայության կարողությունները. Աշոտ ԳրիգորյանՄենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր ինքնությունը․ Արթուր Վանեցյան Եպիսկոպոսների ժողովը Ավստրիայում և ներքաղաքական ճնշումների ստվերը Արդյունաբերական վերածնունդի օրակարգ․ «Միասնության թևեր»-ը ներկայացրեց իր տնտեսական տեսլականը Մենք այնքան ենք իրար ատում ու այնքան ենք իրար հանդեպ թշնամացած, որ մեզ օտար թշնամիներ էլ պետք չեն. Մհեր ԱվետիսյանԲաց նամակ ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին` Ազգային Հպարտության Տրիբունալի վերաբերյալԱշխարհաքաղաքական նոր «մեսիջներ». անվտանգության ավանդական երաշխիքներն այլևս հուսալի չեն. «Փաստ» Ընտրությունների մասնակցության յուրաքանչյուր ձայնի ուժը և լռության գինը. «Փաստ» Սարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ»
Քաղաքականություն

Մուրճի և Զնդանի արանքում. Ավետիք Չալաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ, ելույթ ունենալով ՀՀ Ազգային ժողովում, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ընդունեց, որ "խաղաղության" այն պայմանագիրը, որն իր գլխավորած "կառավարությունն" այսօր բանակցում է Ադրբեջանի (և փաստացի Թուրքիայի) հետ, ընդունելի չի լինելու հայ ժողովրդի մեծամասնության համար։ Փաստացի, նա ընդունեց, որ հայտնվել է թշնամական մուրճի և ժողովրդական զնդանի արանքում, թեև դեռ հույս ունի, որ այդ զնդանը տեղի կտա, և ինքը ևս մեկ անգամ կկարողանա խուսափել իրեն արժանի քաղաքական պատասխանատվությունից։
 
Այս հայտարարությունը նրա անփառունակ կառավարման 5 տարիների իրական հանրագումարն էր՝ ողջ այդ ընթացքում շաղախված պոռոտախոսությամբ, ամպագոռգոռ խոստումներով, սահման չճանաչող ստերի հեղեղով, իրեն վստահած և ընտրող բազմահազար մարդկանց մոլորեցնող անվերջ մանիպուլիացիաներով, իրենից դուրս "քավության նոխազների" վերջը չունեցող զոհաբերությունների շարանով։ Սա նաև այն հանրագումարն էր, որից հետո ցանկացած իրեն հարգող քաղաքական գործիչ պետք է հրաժարական տար, և անկեղծ ընդուներ, որ իր մոտ չի ստացվել։
 
Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանի այս ինքնաբացահայտումը համընկավ նրա վարկանիշի շարունակական անկումը հաստատող հերթական (և առավել արժանահավատ - IRI) սոցիոլոգիական հարցման հրապարակման հետ, որից պարզ է դառնում, որ բնակչության բացարձակ մեծամասնությունը այլևս դեմ է նրա կառավարմանը, համարում է, որ նա ձախողել է երկրի անվտանգության և Արցախյան հարցի հանգուցալուծման հետ կապված իր սահմանադրական գործառույթները, երկիրը տանում է հակաժողովրդավարական ճանապարհով, իսկ նրա կողմից փաստացի զավթված բոլոր պետական հաստատությունները արդեն իսկ մեկը մյուսից ցածր վստահություն ունեն բնակչության մոտ։
Միակ պատճառը, որ բնակչությունը դեռևս հանդուրժում է Փաշինյանի ձախողված կառավարումը, դա համախմբված, կուռ և լայն հանրային վստահություն վայելող ընդդիմադիր բևեռի բացակայությունն է, և դա է դեռ Փաշինյանին թույլ տալիս, թեև դժվարությամբ, բայց շարունակել իր հակազգային քաղաքական գիծը։ Սա մի գերխընդիր է, որը ծառացած է ամբողջ ընդդիմադիր դաշտի, մեր երկրի բոլոր արժանապատիվ քաղաքացիների առջև, և որի լուծումից է կախված ոչ միայն Փաշինյանի և նրա խառնակույտի քաղաքական մայրամուտը, այլև մեր անկախ պետականության պահպանումը, և մեր համազգային նպատակների իրականացումը։
 
Այս խնդրի լուծումն է, որին պետք է ազնվորեն լծվենք մեզնից յուրաքանչյուրը՝ մի կողմ դնելով մեր անձնական հավակնությունները, մեր եսակենտրոնությունը, փոխադարձ անվստահությունը, ամեն օր և ամեն ժամ աշխատենք իրար հետ՝ ձևավորելու այն նոր արդյունավետ և արդիական, ներառական ու թափանցիկ, և միաժամանակ ազգակենտրոն և նախաձեռնող ուժը, որին կհավատա մեր հանրությունը, և որը նրան հույս և հավատ կտա՝ վերջնական հրաժեշտ տալու Փաշինյանին, և նոր էջ բացելու մեր պետության պատմության մեջ։ Այսօր մենք ենք այն զնդանը, որն ամեն հարվածից պետք է ամրանա, մինչև և թշնամու մուրճը ջարդվի, և նրա կամակատարները մեջտեղից վերանան։
 
Իմ հանձնառությունն է այսօր՝ խոնարհաբար ծառայել այդ նպատակին, և իմ ողջ ուժն ու կարողությունները ներդնել նրա իրականացմանը։ Եթե յուրաքանչյուրս մեզ տեսնենք այդ ժողովրդական զնդանի մաս, մեր մեջ ուժ գտնենք և պատրաստ լինենք դիմագրավել հարվածներին, ամեն հարվածին դիմանալուց էլ ավելի ամրանանք մեր ներսում, մեզ այլևս ոչ մի թշնամի չի հաղթի։ Եթե կարդում եք այս տողերը, և ձեր մեջ տեսնում եք այդ ուժը, գտեք ձեր շրջապատում ձեր նմաններին, միասին սկսեք համախմբվել և գործ անել, և հետո էլ միացեք ձեր նման մյուս խմբերին, մինչև մենք նորից դառնանք ամուր և կուռ, անպարտելի ազգային դարբնոց, որի զնդանի վրա արդեն սեփական մուրճն է զենք կռում, և զինում սեփական բանակը։ Աստված զորավիգ մեր ազգի պայքարող տեսակին։